20:39 31 օգոստոսի, 2019Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենին, ով վերջին օրերին ամառային հանգիստն է վայելում Իտալիայում, իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում հմայիչ հաղորդավարուհին կրկին ու կրկին ներկայացել է լողափնյա, հրապուրիչ կերպարում։ Նա կրում է լողազգեստ, նստած է ծովափին եւ գիրք է կարդում։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ «Միևնույն է աշխարհում ամենալավ բանը ծովի մեջ նստած կարդալն է))) Կարդում եմ Пикуль- ի «Нечистая сила» , շատ հետաքրքիր, բայց և դժվար ընթերցվող է, որովհետև ամեն էջում մի ամբողջ դարաշրջանի պատմություն է: Պետք է մարսելով ու հանգամանալի կարդալ: Առհասարակ շատ լուրջ ու հետաքրքիր գրող է....կարդում ես նրան ու հասկանում, որ բոլոր ժողովուրդների մոտ ամեն ինչ նույնն է: Նույն երազանքները, նույն սխալները և նույն սխալ ընտրությունները` հարևաններից մինչև իրենց միապետներ: Հ.Գ. Դու՞ք ինչեր հասցրեցիք կարդալ...»։

Ի դեպ, ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանն անդարադարձել էր նաեւ իր կազմվածքին։ «Ասենք կարող էի չէ՞ ես մի 10 սմ ավելի հասակով լինեի, երկարուկ ու նիհարիկ, ոչ թե տիպիկ միջերկրածովյան կառուցվածքով ու կոնքային «ակտիվությամբ»: Հ.Գ. տեսնես կա՞ աշխարհում մարդ, ով գոհ է իր մարմնից»,- գրել էր նա։