Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենին, ով վերջին օրերին ամառային հանգիստն է վայելում Իտալիայում, իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում հմայիչ հաղորդավարուհին ներկայացել է լողափնյա, հրապուրիչ կերպարում։ Նա կրում է լողազգեստ, ինչը համադրել է լայնեզր, ծղոտե գկխարկի եւ արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ասենք կարող էի չէ՞ ես մի 10 սմ ավելի հասակով լինեի, երկարուկ ու նիհարիկ, ոչ թե տիպիկ միջերկրածովյան կառուցվածքով ու կոնքային «ակտիվությամբ»: Հ.Գ. տեսնես կա՞ աշխարհում մարդ, ով գոհ է իր մարմնից»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Նազենի Հովհաննիսյանը սեւ, երկար զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմածքը։ «Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի: Դժվար է լինել ու մնալ ներկայանալի ամեն պահի. ավելի դժվար է ամեն վայրկյան նոր բան սովորել ու զարգանալ, ինքնակրթվել ու անընդհատ ձեռք բերել նոր մասնագիտացում կամ որակավորում:
Դժվար է չհիասթափվել ու թեւաթափ չլինել: Դժվար է անընդհատ ապացուցել, որ դու լավ մասնագետ ես ու նաեւ փորձառու, տարիների աշխատանքային փորձով աշխատող, որը պատասխանատու է ամեն իր քայլի կամ խոսքի համար: Դժվար է համատարած արհեստականության մեջ պահել իրական դեմքդ ու չվախենալ թերություններով լի, բայց քո մարմնից ու դեմքից (ու բացարձակ միեւնույն է, թե ով ինչ վիրահատություն է ինձ վերագրում։ 15 տարեկանից դա է, որ լսում եմ...): Դժվար է հաշտ ապրել ինքդ քեզ հետ, բայց անհնարին է խաբել ինքդ քեզ:

Աշխարհը ագրեսիվ է ուժեղ ու ինքնաբավ մարդկանց նկատմամբ` ՄԱՆԱՎԱՆԴ ԿԱՆԱՆՑ. բոլորն ուզում են տեսնել կողքից «մեկին» կամ «արդարացնել» հաջողությունները ծանոթ- բարեկամ-առաջտանողներով..., իսկ ես գիտեմ մի բան. կարիերա գոյություն չունի իրականում, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Պրոցեսի ու զարգացման անընդհատ` շարունակական գոյություն: Ուրիշի հաջողությունը չի՛ կարող երբեք լինել ձեր անհաջողության պատճառ... ձեր կամուկացի կամ տարբեր լինելու վախերն են անհաջողությանը միս ու արյուն տալիս, հաջողությունն ընդամենը շատ փոքր, երբեմն պրիմիտիվ թվացող, բայց եւ շատ կարեւոր գործողությունների ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է:
Ապրեք ձեր ուզած ու երազած գոնե մի քանի պահը. դրանք են ուժ ու «երակ» տալիս մեր կյանքին, գոնե մի քիչ նվիրվեք ինքներդ ձեզ, սիրելի, սքանչելի աղջիկներ, դուք էնքան շատ բան եք անում բոլորի համար, իսկ ստանում եք անընդհատ քննադատություն ձեր, ձեր մտերիմների կամ հասարակության կողմից: Հաջողակն ինձ համար ինքն իր հետ ՀԱՇՏ ապրող մարդն է, նախկինում ավելի հաշտ էի, հիմա նորից վերագտնում եմ, կյանքն է հա ուզում գցել ուղեծրից, բայց դե ես չեմ հանձնվում: Ասածս ինչ է. որեւէ բան, որ մենք անում ենք, արդյունք է տալու` ուշ թե շուտ: Երբեք չհուսահատվեք: Այսքանը։ (Նազենի Հովհաննիսյան. հատված... հեղ. իրավունքները` պաշտպանված)»,- գրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
