Մեղմ շպար, գրավիչ կեցվածք․ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը

22:34   5 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կարդում երգչուհին սեւ, ամառային վերնաշապիկ է կրում, դեղին վերնազգեստ։ Մեղմ շպարով է, վարսերը գեղեցիկ հավաքված են։ Լիլիթի կերպարն ամբողջացնում են վզնոցները։ Հրապարակմանը կից հմայիչ երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Հիմա»։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը պատվոգիր է շնորհել սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Սա առաջին դեպքն է, երբ հայ արտիստը հյուրընկալվում և նման բարձր պարգևի է արժանանում Լոս Անջելեսի քաղաքապետարանում:

Պատվոգիրը երգչուհուն է հանձնվել իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար:



© NEWS.am STYLE