Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը պատվոգիր է շնորհել սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Սա առաջին դեպքն է, երբ հայ արտիստը հյուրընկալվում և նման բարձր պարգևի է արժանանում Լոս Անջելեսի քաղաքապետարանում:
Պատվոգիրը երգչուհուն է հանձնվել իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար:

Պատվոգիրը հանձնվել է Լոս Անջելեսի Քաղաքային նիստի ընթացքում, այն վարել է խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեզը: Վերջինս նիստի մեկնարկին ներկաներին ներկայացրել է Լիլիթ Հովհաննիսյանի անցած ուղին, կենսագրությունը, ինչպես նաև արտիստի հաջողությունները: Նիստին ներկա էին Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի բոլոր անդամները: Ի դեպ, նրանք բոլորը ստորագրել են պատվոգրի վրա:
Արարողությունը ցուցադրվել է ամերիկյան հեռուստաընկերություններով և համացանցով:
Լիլիթ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդին՝ նման բարձր պարգևի համար՝ նշելով, որ Լոս Անջելեսը հատուկ տեղ ունի հայ համայնքի կյանքում:

«Շատ շնորհակալ եմ նման բարձր պարգևի ինձ արժանացնելու համար: Ինձ համար մեծ խորհուրդ և նշանակություն ունի Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից նման գնահատանքի արժանանալը: Հայոց ցեղասպանության հետևանքով 1,5 միլիոն հայեր են զոհվել, հազարավոր հայեր էլ երկրորդ հայրենիք են փնտրել աշխարհի տարբեր երկներում: Լոս Անջելեսն այն քաղաքներից էր, որ հյուրընկալել էր հայերին ցեղասպանությունից հետո: Ես շնորհակալ եմ այս քաղաքին ոչ միայն այս պատվոգրի, այլ նաև իմ հայրենակիցների նկատմամբ տարբեր ժամանակներում ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար»,- արարողության ժամանակ նշել է Լիլիթ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանի Dream համաշխարհային շրջագայությունն ընթացքի փուլում է: Համերգներ են արդեն կայացել Քուվեյթում, Ֆրանսիայում, Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում և այլ եվրոպական երկրներում: Առաջիկայում համերգներ են նախատեսված ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Լիբանանում և այլ երկրներում:

Լիլիթի համերգային շրջագայությունն անցնում է մեծ հաջողությամբ, և որոշ քաղաքներում, մեծ պահանջարկի արդյունքում, մեկ համերգի փոխարեն արտիստը ստիպված է երկրորդ և երրորդ համերգներով հանդես գալ: Նման դեպքեր տեղի են ունեցել, օրինակ, Լիոնում, Լոս Անջելեսում, Հոլանդիայում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 29 նոյեմբերի
Անահիտ Հակոբյանի փայլուն ելույթը՝ «Ну-ка, все вместе» նախագծում, «Մոնթե» ֆիլմւ մեծ էկրաններին, Եվա Բաղդասարյանի 32-ամյակը. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 29 նոյեմբերի
«Հյուսած ամուսինը». երբ հասարակությունը չամուսնացած կանանց հասցնում է ծայրահեղ քայլերի16:33, 29 նոյեմբերի
Երևանի կենտրոնում գտնվող խորհրդավոր «ուրվական տունը». ո՞վ է կառուցել Մոսկովյան 22 հասցեի շենքը, և ինչո՞ւ է այն տասնամյակներ շարունակ դատարկ մնում15:44, 29 նոյեմբերի
Հայկական ոճ․ անսպասելի համադրություններ և նիշային միտումներ՝ ոճային կերպարների համար14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում