Խորը դեկոլտեով կարճ զգեստ․ Լիա Զախարյանի գրավիչ լուսանկարը

20:46   14 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանն իր միկրոբլոգում մշատպես գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին պատկերված է ամառային կերպարում։ Լիա Զախարյանը կրում է բաց երանգի, եթերային, խորը դեկոլտեով զգեստ։ Կերպարը համալրել են ամառային կոշիկները։ Դերասանուհին մեկնաբանությունների հատվածում որեւէ գրառում չի կատարել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին NEWS.am STYLE-ին պամել էր նոր կերպարի մասին եւ այն մասին ինչ անմոռանալի օրեր է անցկացրել Իտալիայում։ Լիայի խոսքով՝ այս ամառը «հեքիաթային ու կախարդական» է անցել. «Հանգստացել եմ իմ ծննդավայր Գորիսում, որից հետո մեկնել եմ Իտալիա: Առաջին անգամ ճանապարհորդեցի Եվրոպայում, ու հենց Իտալիայի մասին երկար տարիներ երազում էի: Ունեի հրավեր ընկերներիս կողմից, ովքեր ապրում են այնտեղ, Արթուրն, օրինակ, որի հետ աշխատել ենք «Խաղ իմ կանոններով» ֆիլմի շրջանակում: Եղել եմ Հռոմում, Ֆլորենցիայում, Վենտիկում, Սան Մարինոյում եւ այլ քաղաքներում: Կախադական օրեր եմ անցկացրել: Եվ Հռոմը, եւ Վենետիկն 90 տոկոսով շրջապատված են եկեղեցիկներով ու թանգարաններով, եւ դա չի կարող ինձ համար սրբավայր չկոչվել: Ճարտարապետությունն էլ, ուղղակի, խենթացնում է: Նեղ փողոցները, քարերը, հուշարձանները, շատրվանները՝ ամեն ինչ հիացնում է»:



© NEWS.am STYLE