Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Երեւի հենց մենակ էլ ուզում էի լինել այնտեղ. սիրտս ու հոգիս մաքրվեցին». Լիա Զախարյանի՝ իտալական «հեքիաթն» ու նոր կերպարը՝ «Ֆուլ Yere1»-ում

14:02, 7 սեպտեմբերի

Շուտով կմեկնարկեն «Ֆուլ Yere1» նոր հումորային նախագծի աշխատանքները, որի պրոդյուսերն Արմեն Պետրոսյանն է: Ինչպես հուշում է վերնագիրը, այն լինելու է երկու սիրված ու ռեյթինգային նախագծերի՝ «Ֆուլ Հաուսի» եւ «Yere1»-ի միաձուլումը, բայց՝ նոր իրավիճակներով եւ հերոսներով:

Սիթքոմում առանցքային դեր ունի նաեւ դերասանուհի Լիա Զախարյանը, որի համար հումորային նախագծում լինելը վաղուց նորություն չէ: Լիան նախկինում հանդես է եկել նույն ժանրում՝ «Եռաչափ սեր» եւ «Outdance» նախագծերում: Իսկ, թե ինչով է իր նոր կերպարը տարբերվելու նախորդներից եւ ինչ անմոռանալի օրեր է անցկացրել Իտալիայում, դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Առաջին մուտքս հեռուստատեսություն եղել է հենց հումորային սերիալում, որի պրոդյուսերը կրկին Արմեն Պետրոսյանն էր: Փաստորեն՝ իմ առաջին նախագիծը սկսել եմ հենց Արմեն Պետրոսյանի հետ, այժմ էլ կրկին նրա հետ եմ աշխատելու՝ կրկին հումորային նախագծում: Կերպարս տարբերվելու է իր ամբողջական տեսակով եւ բնավորությամբ, նաեւ կերպարային իրավիճակներով: Չեմ կարող փակագծերը բացել, բայց շատ հետաքրքիր բան է ստացվելու»:

Դերասանուհին սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել է Արմեն Պետրոսյանից. նախագծի նկարահանումները կսկսվեն այս ամիս, իսկ հոկտեմբերից այն արդեն կլինի եթերում:

«Սա մի նոր բան է լինելու՝ համեմված երկու հայտնի նախագծերով: Ինձ համար թիմը նոր չի լինելու, որովհետեւ յուրաքանչյուրի հետ պատիվ եմ ունեցել աշխատելու եւ ճանաչելու: Բոլորն էլ ինձ հարազատ մարդիկ են՝ ընկերներ եւ գործընկերներ»,-ասում է ու հավելում,-«Վստահ եմ, որ նախագիծը հաջողված ու սիրված է  լինելու, քանի որ դրա շուրջ աշխատում են պրոֆեսիոնալ՝ իրենց գործին լավ տիրապետող եւ տվյալ ժանրում հաջողության հասած մարդիկ, սիրված եւ ճանաչված դերասաններ, որոնք երբեք հուսախաբ չեն արել հեռուստադիտողին: Մենք ունենք պրոդյուսեր, որը տարիների մեծ փորձ ունի, որի ցանկացած նախագիծ եղել է հաջողված ու սիրված»:

Լիայի խոսքով՝ հեռուստադիտողին սպասվում են հետաքրքիր բացահայտումներ, որոնումներ, անակնկալ իրավիճակներ ու գործողությունների զավեշտալի զարգացումներ: Իսկ իր կերպարի մասին առայժմ չի կարող շատ բան պատմել, բայց որոշ բաներ, այնուամենայնիվ, ներկայացրեց.

«Կերպարային փոփոխություն կլինի, չեմ կարող ասել՝ գլոբալ, թե ոչ, բայց հագուստի  եւ արտաքինի հետ կապված նորություններ կլինեն, որպեսզի նորովի հանդես գամ»:

Ինչ վերաբերում է Լիայի ամռանը՝ դերասանուհու խոսքով այն «հեքիաթային ու կախարդական» է անցել:

«Հանգստացել եմ իմ ծննդավայր Գորիսում, որից հետո մեկնել եմ Իտալիա: Առաջին անգամ ճանապարհորդեցի Եվրոպայում, ու հենց Իտալիայի մասին երկար տարիներ երազում էի: Ունեի հրավեր ընկերներիս կողմից, ովքեր ապրում են այնտեղ, Արթուրն, օրինակ, որի հետ աշխատել ենք «Խաղ իմ կանոններով» ֆիլմի շրջանակում: Եղել եմ Հռոմում, Ֆլորենցիայում, Վենտիկում, Սան Մարինոյում եւ այլ քաղաքներում: Կախադական օրեր եմ անցկացրել: Եվ Հռոմը, եւ Վենետիկն 90 տոկոսով շրջապատված են եկեղեցիկներով ու թանգարաններով, եւ դա չի կարող ինձ համար սրբավայր չկոչվել: Ճարտարապետությունն էլ, ուղղակի, խենթացնում է: Նեղ փողոցները, քարերը, հուշարձանները, շատրվանները՝ ամեն ինչ հիացնում է»:

Լիան Իտալիա միայնակ է մեկնել, ասում է՝ ասես հենց այդպիսի անհրաժեշտություն ուներ.

«Իտալիա մեկնել եմ մենակ՝ հանգստի, ինքնաճանաչման ու բացահայտման նպատակով: Երեւի հենց մենակ էլ ուզում էի լինել այնտեղ, որովհետեւ այդպես սիրտս ու հոգիս մաքրվեցին, ավելի հանգիստ դարձա: Այդ օրհնվածությունը Վատիկանի, օդը, որ շնչում ես, այդ հույսը, որը քո մեջ նորովի է ծնվում… Նոր աշխարհայացք է ինձ մոտ ձեւավորվել»:

Իսկ հայրենակիցները դերասանուհուն գտել են նաեւ հեռավոր Հռոմում.

«Հենց առաջին լուսանկարներս Հռոմից տեղադրեցի, ինձ մի հայկական ընտանիք գրեց, ասացին, որ շատ են ցանկանում ինձ տեսնել: Ես էլ սիրով համաձայնվեցի: Նրանք իրենց ընտանիքով եկան ինձ տեսնելու, նրանց միացան նաեւ երկու ֆրանսիահայ երիտասարդներ, որոնք եւս այնտեղ էին այդ շրջանում: Միասին շրջեցինք Իտալիայի փողոցներով, այն վայրերով, որտեղ չէի եղել: Ինձ ուղեկցում էին ու պատմում փողոցների պատմությունը: Մենք քայլում էինք ու երգում հայկական երգեր, այդպես ճանապարհին հանդիպեցինք նաեւ ամերիկահայերի, նրանք եւս միացան մեզ: Այդ օրը ստացա ոչ միայն նվերներ, այլեւ լավ հուշեր ու էմոցիաներ, ինչի համար շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիա Զախարյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել