Ներել են. Ալեքսանդր Դրուզը կվերադառնա «Ինչ, որտեղ, երբ»

13:04   24 սեպտեմբերի, 2019

Ալեքսանդր Դրուզը կվերադառնա «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով խաղի մամուլի ծառայությանը։

Александр Друзь

««Իգրա ԹիՎի» հեռուստաընկերությունը, հաշվի առնելով, որ Ալեքսանդր Դրուզը ներողություն է խնդրել, եւ բավական ժամանակ է անցել, նրան ակումբ վերադարձնելու մասին որոշում է  կայացրել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մինչ եթերաշրջանի ավարտը Վիկտոր Սիդնեւի թիմում կխաղա Իննա Սեմյոնովան։ «Ալեքսանդր Դրուզը ներկա կլինի խաղերին, բայց այդ եթերաշրջանում չի մասնակցի դրանց։ Հույս ունենք հաջորդ եթերաշրջանում նրան տեսնել խաղասեղանի շուրջ»,- РБК-ն հայտնել է «Իգրա Թիվի»-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ՝ փետրվարին, «Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդման խմբագիր Իլյա Բերը պատմել էր, որ «Ինչ, որտեղ, երբ» հայտնի ակումբի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը մասնակցությունից երեք օր առաջ  փորձել է կաշառել իրեն։  Ըստ նրա՝ գիտակն ակնարկել է, որ «ժամանակն է երեք մլն շահել, եւ դրա մի մասը նա կարող է իրեն վերցնել»։ Բերի խոսքով՝ ինքը շփոթվել է, ձեւացրել, թե ոչինչ չի հասկանցել, բայց հետո որոշել է  բացահայտել Դրուզին. «Ես հասկացա, որ չեմ ցանկանում ամեն ինչ այդպես թողնել։ Դրուզը շատերին է հայտնի որպես անազնիվ մարդ։ Որոշեցի փորձել «բռնացնել» նրան»։ Բրուզն իր հերթին հայտարարել է, որ Բերն է իրեն գործարք առաջարկել, իսկ գիտակը համաձայնել է՝ տեսնելու համար, թե րքան հեռուն նա կգնա։

Լուսանկարները՝ Legion-Media, Personastars



© NEWS.am STYLE