Հրուշ Աճեմյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել ու գրել. «Հայաստանցի»

10:17   3 հոկտեմբերի, 2019

Հայտնի վիզաժիստ, Քարդաշյան ընտանիքի մտերիմ ընկեր Հրուշ Աճեմյանն իր միկրոբլոգում հաճախ է հայրենասիրական լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակում: Կամ պարզապես հայկական թեմատիկայով ինչ-որ բան: Նույնիսկ իր ապրանքանիշի ակնոցը Հրուշը գովազդել է հետաքրքիր ձեւով` «Մեր բակը» ֆիլմից «Երկու քույր ենք» երգի հնչյունների ներքո:

Իր վերջին լուսանկարը նա հակիրճ է մեկնաբանել. «Հայաստանցի»։ Լուսանկարում Հրուշը պատկերված է պատի մոտ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hrush Achemyan (@styledbyhrush)

Հրուշը ցնցող տեսք ունի։ Գեղեցկուհին սեքսուալ, թափանցիկ բարձրակրունկներ է կրում, որոնք սեզոնի հիթերից են: Հրուշը շորտ է ընտրել, պիջակ, որը խորը լանջաբացվածք ունի: Նա տեսախցիկին նայում է հանդուգն ու համարձակ հայացքով, ինչը կերպարն առավել գայթակղիչ է դարձնում: Ի դեպ, Հրուշի ընկերուհին՝ Քիմ Քարդաշյանը, հենց այդպես էլ գրել է. «Դու շատ կրքոտ ես» («You are so hot»): Եվ հետեւորրդները Քիմի հետ միանշանակ համաձայն են:

Հրուշ Աճեմյանը ծնվել է Հայաստանում եւ Միացյալ Նահանգներ տեղափոխվել հինգ տարեկան հասակում: Նա ինքնուս է, դիմահարդարման տեխնիկան մշակել է տարիների ընթաքցում:

Նա սկսել է աշխատել փոքրի սրահներում եւ մասնավոր պատվերներով, սակայն մի անգամ հաջողությունը ժպտացել է նրան, եւ նա հայտնվել է աստղային երեկույթի: Ասում են`դա տեղի է ունեցել հենց Քիմ եւ Քլոե Քարդաշյանների շնորհիվ, որոնք այնքան գոհ էին դիմահարդարումից, որ սկսել են բոլորի մոտ գովել նրան: Այդ ժամանակվանից սկսած տաղանդավոր Աճեմյանը ընտանիքի մտերիմ ընկերն է... եւ Կալիֆոռնիայի ամանաապահովված կանանցից մեկը։



© NEWS.am STYLE