Վիզաժիստ Հրուշ Աճեմյանն ամբողջ աշխարհում հայտնի է դարձել ոչ միայն իր աշխատանքներով, այլեւ Քարդաշյան ընտանիքի հետ ընկերությամբ։ Նա հատկապես ջերմ հարաբերություններ ունի Քլոե Քարդաշյանի հետ, որին 2018թ.-ին հայկական ամենաորյա նվեր է մատուցել։
Հրուշը Լոս Անջելեսում վաղուց է ապրում, սակայն չի մոռանում այն մասին, որ հայուհի է։ Հայտնի վիզաժիստն ու նրա քույրը որոշել են օգտագործել «Մեր բակը» կատակերգության հայտնի հիթը, որում քույրերը երգում են այն մասին, որ «մի բոյի են»։
Աճեմյանը նշել է, որ «մեծացել է այս երգի հնչունների ներքո», ինչպես, ըստ էության, 90-ականների բոլոր հայ երեխաները։ Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակված հոլովակներից մեկը Հրուշն ուղեկցել է հետեւյալ գրությամբ. «Ով չգիտի այս երգը, «ֆեյք հայ է»»։
Դատելով տեսանյութերից՝ աղջիկներն ուրախ են։ Կադրում քույրերը պատկերված են Siwear ապրանքանիշի արեւային ակնոցով, որը հիմնել է Հրուշը՝ այդ կերպ գովազդելով այն։
Հրուշ Աճեմյանն ծնվել է Հայաստանում, ԱՄՆ տեղափոխվել է 5 տարեկան հասակում։ Նա ինքնուս է, դիմահարդարման տեխնիկան տարիների ընթացքում անձամբ է մշակել։ Հրուշ Աճեմյանը կարիերան սկսել է փոքր գեղեցկության սրահներից եւ մասնավոր պատվերներից։ Հետագայում հաջողությունը ժպտացել է նրան, եւ նա հայտնվել է երեկույթի, որին բազմաթիվ աստղեր են մասնակցել։ Ասում են՝ դա տեղի է ունեցել հենց Քիմ եւ Քլոե Քարդաշյանների շնորհիվ, ովքեր այնքան գոհ էին դիմահարդարումից, որ գովել են Հրուշին։
Այդ տարիներից տաղանդավոր Աճեմյանն ընտանիքի մտերիմ ընկերն է եւ Կալիֆոռնիայի ամենաապահովված կանանցից մեկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը