«Գեղեցիկ ընտանիք»․ Անահիտ Կիրակոսյանի ընտանեկան լուսանկարը

21:46   11 հունվարի, 2020

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-ում հրապարակված նոր լուսանկարում երիտասարդ մայրկը պատկերված է ամուսնու եւ երեխաների հետ։ Նրանք մեղմ ու ջերմ գրկախառնված են, իսկ Անահիտը մեկնաբանություններում գրել է. «Մենք սիրում ենք ներկայացումներ միասին դիտել, իսկ դու՞ք»։

«Հեքիաթը թե´ իմ ներսում կա, թե´ երեխաներիս. անկախ Ձմեռ պապի գոյության փաստից՝ բոլորս էլ հրաշքի զգացողություն ունենում ենք: Ինչ վերաբերում է մեր ընտանիքի փոքրիկներին՝ Հայկը սիրով նամակ գրել է Ձմեռ պապին,  «Նինջա կրիաների» լեգո է ցանկացել, Մհերը դեռ գրել չգիտի, երեւի չգիտի էլ՝ Ձմեռ պապիկի հեքիաթն ինչ է, իսկ ահա աղջիկներս սիրում են ամանորյա ֆիլմեր դիտել, տոնածառը զարդարել, կախարդական երազանքներ պահել, ինչը տարիքի հետ կապ չունի, ամեն մեկի ներսում է ապրում», - ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր Անահիտը։

 

Լուսանկարները՝ @sargsyan__photography-ի, Վաչե Սիմոնյանի



© NEWS.am STYLE