Մարտան առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարները

16:03   5 փետրվարի, 2020

Երգչուհի Մարտան առաջին անգամ մայր է դարձել։ Հմայիչ մայրիկը ժամեր առաջ լուսանկարներ է հրապարակել որդու հետ։

Երիտասարդ զույգը փոքրիկի համար հետաքրքիր անուն է ընտրել՝ Նեո։ Instagram-յան էջում հրապարակված կադրերում ոճային մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ Հետեւորդները շտապել են շնորհավորել երգչուհուն։

Մարտա Կիրակոսյանն ու ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանը միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել 2018թ.-ի դեկտեմբերի 2-ին: Նրանց հարսանիքը կայացել է ամենամտերիմ եւ հարազատ մարդկանց ու ընկերների շրջապատում։



© NEWS.am STYLE