Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

«Ուրախ եմ, որ իմ կողքին ունեմ նրա պես աջակցող ու գոտեպնդող ընկեր». Մարտան՝ ամուսնու, հարսանիքի եւ յուրահատուկ զգեստի ընտրության մասին (ֆոտո)

16:04, 19 դեկտեմբերի

Դեկտեմբերի 2-ին երգչուհի Մարտա Կիրակոսյանն ու ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանը միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին: Նրանց հարսանիքը կայացավ ամենամտերիմ եւ հարազատ մարդկանց ու ընկերների շրջապատում, որի ընթացքում եղան մի շարք անակնկալներ եւ անմոռանալի պահեր:

Երգչուհին իր երջանկությամբ կիսվել է նաեւ NEWS.am STYLE-ի հետ՝ պատմելով, թե ինչպես է անցել իրենց հարսանիքը, ինչպես է ընտրել հարսանեկան զգեստն ու ինչպես է իրեն զգում նոր կարգավիճակում:

«Պիտի ասեմ, որ բացարձակ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է՝ խաղաղ ու շատ հանգիստ: Ես եւ ամուսինս, ինչպես  մինչեւ ամուսնանալը, այնպես էլ հիմա՝ ամեն մեկս զբաղվում ենք մեր սիրած աշխատանքով: Մի խոսքով՝ մեր ընտանիքում որեւէ գլոբալ փոփոխություն չկա: Միակ փոփոխությունն այն է, որ հիմա ապրում ենք միասին»,-ասում է երգչուհին:

Ինչ վերաբերում է հարսանիքի ընտրության օրը՝ դեկտեմբերի 2-ին, այն որեւէ խորհրդանշական բնույթ չի կրել, պարզապես նորապսակների համար հենց այդ օրն է հարմար եղել հարսանեկան խնջույք կազմակերպելու համար: Ի դեպ, Մարտան խոստովանեց՝ թեեւ հարսանիքի նախօրեին հուզմունք չի ունեցել, բայց ամուսնու` այդ օրվա անակնակալից հետո հուզմունքը մեծացել է:

«Անկեղծ ասած՝ հարսանիքի նախորդ օրերին հուզմունք չկար, բոլորը դա էին հարցնում: Հուզմուքը եղավ այն պահից սկսած, երբ տեսա` Նահոն եկել է մեր բակ, անակնկալ էր արել ինձ: Չգիտեի, որ գալու էր, քանի որ պայմանավորվել էինք միանգամից եկեղեցում հանդիպել: Այդ պահից սկսած եղավ հուզմունքը ու շատ երկար տեւեց, երեւի՝ մինչեւ վերջ»:

Երգչուհին հարսի զգեստը երկար չի ընրտել, հագել է այն, ինչ առաջինն է փորձել եւ հավանել.

«Միանգամից հասկացել եմ, որ այդ զգեստը պիտի հագնեմ, քանի որ իմ կարծիքով՝ ոչ ստանդարտ զգեստ էր, չնայած` միշտ սիրել եմ սպիտակ զգեստներ, բայց այս դեպքում տվյալ զգեստն այնքան ինձ դուր եկավ, որ որոշեցի՝ հենց այդ զգեստով պետք է լինեմ այդ օրը»:

Հարսանեկան խնջույքի ժամանակ Մարտան հուզել է թե ամուսնուն, թե հյուրերին Ռուբեն Հախվերդյանի «Իմ սեր» երգի իր մեկնաբանությամբ: Այդ երգը երգչուհին վաղուց էր լսել, սակայն հարսանիքից մոտ 3 ամիս առաջ այն վերալսելով հասկացել է՝ հենց այդ կատարումը պետք է հնչի իր կյանքի կարեւորագույն այդ օրը.

«Այն շատ-շատ զգացմունքային է ու չունի ամպագորգոռ բառեր, շատ պարզ է, հասարակ, ու, կարծում եմ, սրտին հասնող»,-ասում է նա: Իսկ հարցին, թե ինչպես է ամուսինը՝ Նահոն, վերաբերվում երգչուհու իր կաիերային, աջակցո՞ւմ է արդյոք նրան այդ հարցում, պատասխանեց.

«Չգիտեմ՝ Նահոն հոգու խորքում կցանկանա՞ր, որ ես երգչուհի դառնայի, թե՞ ոչ, բայց կարող եմ մի բան փաստել, որ նա միշտ իմ կողքին է, միշտ ինձ աջակցում է, երբեք ինձ չի կոտրել երգարվեստի հետ կապված ոչ մի հարցում: Բնականաբար, միշտ  նրա կարծիքը լսում եմ, հետո միասին որոշում ենք՝ արժի՞ մասնակցել տվյալ նախագծին, թե՞ ոչ: Ուրախ եմ, որ իմ կողքին ունեմ նրա պես աջակցող ու գոտեպնդող ընկեր»:

Մարտային խնդրեցինք ամփոփել նաեւ շուտով ավարտին մոտեցող 2018-ի ձեռքբերումները.

«2018 թ-ի վերջին ամիսներն եմ ես հատկապես շատ սիրում, քանի որ եղան եւ անձնական նորություններ` մի նոր ու հետաքրքիր կյանք սկսվեց ինձ մոտ, եւ նոր նախգծեր, որոնց ես մասնացեցի: Դա կտեսնեք արդեն առաջիկայում: Մի խոսքով՝ վերջին ամիսներն ինձ համար եղան շատ լեցուն ու հիշվող… Ամենակարեւոր տարիներից մեկն էր երեւի, եթե ոչ ամենակարեւորն ինձ համար…»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարտայի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search