«Սիրուն մամա». Մարտայի ոճային կերպարը

12:41   19 փետրվարի, 2020

Երգչուհի Մարտան նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որն այս տարի առաջին անգամ մայր է դարձել, զոլավոր հագուստ է կրում։ Նա նույն տիպի գլխազարդ է ընտրել, արձակել մազերն ու նուրբ շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել երգչուհուն. «Աշխարհի սիրուն մամա»։

Ավելի վաղ երգչուհին առաջին անգամ լուսանկարներ էր հրապարակել որդու հետ։ Երիտասարդ զույգը փոքրիկի համար հետաքրքիր անուն է ընտրել՝ Նեո։ Մարտա Կիրակոսյանն ու ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանը միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել 2018թ.-ի դեկտեմբերի 2-ին: Նրանց հարսանիքը կայացել է ամենամտերիմ եւ հարազատ մարդկանց ու ընկերների շրջապատում։

 



© NEWS.am STYLE