Կարճ զգեստ, նորաձեւ ակնոց․ Մարտայի ոճային կերպարը

23:38   7 մարտի, 2020

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Instagram-ի էջում հրապարակված կադրում Մարտան կրում է սպիտակ երանգի կարճ զգեստ, մանր վանդակավոր գարնանային վերարկու, երկարաճիտներ։ Երգչուհին արձակել է վարսերը, իսկ հմայիչ կերպարն ամբողջացնում է արեւային նորաձեւ ակնոցը։

Ավելի վաղ երգչուհին առաջին անգամ լուսանկարներ էր հրապարակել որդու հետ։ Երիտասարդ զույգը փոքրիկի համար հետաքրքիր անուն է ընտրել՝ Նեո։ Մարտա Կիրակոսյանն ու ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանը միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել 2018թ.-ի դեկտեմբերի 2-ին: Նրանց հարսանիքը կայացել է ամենամտերիմ եւ հարազատ մարդկանց ու ընկերների շրջապատում։



© NEWS.am STYLE