Խորը դեկոլտե, գրավիչ կերպար․ Սյուզի Մելիքյանի սադրիչ լուսանկարը

15:47   2 մայիսի, 2020

Երգչուհի, արդեն նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Կադրում երգչուհին կրում է սեւ երանգի խորը դեկոլտեով բլուզ։ Նա արձակել է երկար վարսերը, վառ շպարով է։ Երգչուհու կերպարն ամբողջացնում է դիմակը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասել էր«Նորմալ եմ վերաբերվում պլաստիկ վիրահատություններին, բայց ինքս մինչ օրս որեւէ վիրահատության չեմ դիմել: Գուցե, տարիներ հետո դիմեմ, եթե ինչ-որ բան ինձ խանգարի: Նույնիսկ, այլ կոսմետիկ միջամտությունների չեմ դիմել առայժմ, բայց նորմալ եմ վերաբերվում այդ ամենին, եթե չափի մեջ է արվում»:



© NEWS.am STYLE