Ասում են` կինը գեղեցիկ է, երբ բարի է, խելացի, ինքնավստահ, երբ սովորում է սիրել ինքն իրեն` գիտակցելով սեփական առավելություններն ու հաշտվելով թերությունների հետ: Երբեմն սահմանված թրենդները ստիպում են, որ կանայք կասկածեն իրենց հմայքի վրա, դիմեն արհեստական միջամտությունների կամ շատ ուրիշ ծայրահեղությունների, որոնք վնասում են իրենց առողջությանը:
NEWS.am STYLE-ը կանացի հմայքը բացահայտելու նպատակով շարունակում է իր զրույցների շարքը հայկական շոու-բիզնեսի ինքնավստահ եւ իրենց արտաքինի ու ներքինի հետ ներդաշնակ կանանց հետ:
Մեր զրուցակիցը երգչուհի Սյուզի Մելիքյանն է: Նրան տարիներ շարունակ համարում են հայկական շոու-բիզնեսի ամենասեքսուալ կանանցից մեկը: Սյուզին երբեք չի եղել չափից դուրս նիհար, ընդունել ու սիրել է իր արտաքինն այնպիսին, ինչպիսին այն տրվել է բնությունից: Նա ցանկացած կերպարում ինքնավստահ է, թեեւ ինչպես ինքն է նշում` չի սիրում այդ բառը:

«Ինքս վստահում եմ իմ ուժերին, ինչը վատ բան չէ, քանի որ գործի հաջողության կեսը ինքնավստահությունից է գալիս»,-ասում է ու շարունակում,-«Կարծում եմ` ինքնավստահությունը ներսից է գալիս: Մարդ պետք է իր ներքին աշխարհի վրա շատ աշխատի, որովհետեւ արտաքինը կազմում է միայն 50 տոկոսը, երբ խոսքն ինքնավստահության մասին է: Նաեւ ճիշտ միջավայրը, ճիշտ կողակիցը, առողջ ապրելակերպը կնոջը դարձնում են ավելի ինքնավստահ»:
Անդրադառնալով ամենացավոտ ու վնասակար երեւույթներից մեկին` չափից շատ նիհարելուն, Սյուզին նշեց.
«Երբ բոյի ու քաշի բալանսը խախտվում է, երբ մարդ չափից ավելի նիհարում է, իմ կարծիքով դա գեղեցիկ չէ: Առհասարակ, երբ մարդիկ օգտագործում են առողջ սնունդ եւ դրա հետ մեկտեղ ունենում գեղեցիկ մարմին, դրան նորմալ եմ վերաբերվում»:

Երգչուհին խոստովանում է` երբեմն ինքն էլ է դիմում հատուկ սննդակարգի` ավելորդ քաշից ազատվելու համար, բաց դա անում է` չվնասելով իր օրգանիզմը.
«Ես երբեք շատ նիհար չեմ եղել, բայց կարծում եմ` ցանկացած աղջիկ կյանքում գոնե մեկ անգամ պահել է դիետաներ: Ես եւս բացառություն չեմ: Ուղղակի, այդ դեպքում պետք է դիմել լավ մասնագետի: Պետք չէ ինքդ քեզ մշակես դիետաներ ու սխալ սնվես, քանի որ դա կարող է վնասել օրգանիզմիդ: Կա ճիշտ սննդակարգ, որը եւ օգնում է նիհարելուն, եւ չի զրկում օրգանիզմիդ այն կարեւոր նյութերից, որոնք անհրաժեշտ են: Ինքս ոչ միշտ, բայց, ժամանակ առ ժամանակ, պահում եմ դիետաներ, երբ զգում եմ, որ ավելորդ քաշ եմ հավաքել, բայց աշխատում եմ միայն մասնագետների հետ»:
Նա նաեւ հավելում է.

«Ես փորձում եմ ընդունել այն արտաքինս, որն ինձ տվել է բնությունը, առհասարակ, մարդ պիտի իր բնատուր գեղեցկությունից գոհ լինի: Իհարկե, պետք է միշտ զարգանալ, ձգտել կատարելության: Ինքս էլ բացառություն չեմ ու իմ հանդեպ միշտ շատ բծախնդիր եմ: Եթե ինձ համար կան թերություններ, փորձում եմ դրանք շտկել: Կարծում եմ` մարդը պետք է սիրի ու ընդունի իր մարմինը, բայց նաեւ բծախնդիր լինի ինքն իր հանդեպ»:
Երգչուհու կարծիքով գեղեցիկ արտաքինը պայմանավորված է նաեւ առողջ սնունդ օգտագործելով.
«Հիմա փոխել եմ սննդակարգս, ավելի առողջ եմ սնվում ոչ միայն կառուցվածքս պահպանելու համար, այլեւ առողջ ապրելակերպի: Սննդակարգիցս բացառել եմ արագ սնունդը եւ այն ամենը, ինչը լավ չի անդրադառնում օրգանիզմի վրա»:

Սյուզին նշում է, որ անառողջ դիետաներից զատ` չի դիմել նաեւ որեւէ արհեստական միջամտության.
«Նորմալ եմ վերաբերվում պլաստիկ վիրահատություններին, բայց ինքս մինչ օրս որեւէ վիրահատության չեմ դիմել: Գուցե, տարիներ հետո դիմեմ, եթե ինչ-որ բան ինձ խանգարի: Նույնիսկ, այլ կոսմետիկ միջամտությունների չեմ դիմել առայժմ, բայց նորմալ եմ վերաբերվում այդ ամենին, եթե չափի մեջ է արվում»:

Իսկ բոլոր տղամարդկանց հետաքրքրող հարցին, թե ինչ է ուզում կինը, երգչուհին պատասխանեց.
«Կինն ուզում է սեր, ջերմություն, հոգատարություն... Իրականում շատ բաներ կան, բայց փորձեցի նշել առաջնայինները»:
Սյունե Առաքելյան
Լուսակարները` Սյուզի Մելիքյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են19:36, 5 նոյեմբերի
«Ես խուսափեցի բռնապետ անվանվելուց». Բեռնար Արնոն հումորով պետմել է ճգնաժամերի, մականունների և շքեղության ոլորտի ապագայի մասին18:49, 5 նոյեմբերի
UFC-ի մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը կնկարահանվի Ժան-Կլոդ Վան Դամի նոր մարտաֆիլմում16:18, 5 նոյեմբերի
Ջուդ Բելինգհեմի Calvin Klein ներքնազգեստի գովազդը հաթվածահար է արել Նյու Յորքի երթևեկությունը15:25, 5 նոյեմբերի
Ինչու են Rolex-ը, Audemars Piguet-ը և Patek Philippe-ը վերահսկում 26.6 մլրդ դոլար արժողությամբ օգտագործված ժամացույցների շուկայի 62%-ը14:31, 5 նոյեմբերի
Շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանի հիմնադրած Bozar ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում