Հաշտվե՞լ են. Ջիգանն Օքսանա Սամոյլովայի ու որդու հետ նոր լուսանկար է հրապարակել

16:36   25 մայիսի, 2020

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Օքսանա Սամոյլովան մտափոխվել է ամուսնուց՝ Ջիգանից բաժանվելու հարցում։ Դրա առիթ է դարձել ռեփերի Instagram-յան հրապարակումը։ Լուսանկարում Ջիգանը պատկերված է կնոջ ու որդու՝ Դավիդի հետ։ Ըստ ամենայնի՝ բոլոր թյուրըմբռնումներն անցյալում են մնացել։ «Երջանիկ»,- համատեղ լուսանկարը, որում լիակատար անդորր է, մակագրել է նա։

Օքսանան արդեն շատ վաղուց ամուսնու հետ համատեղ լուսանկար չի հրապարակել։ Երգիչն այժմ մշտապես ընտանեկան լուսանկարներ է հրապարակում, կնոջը սեր խոստովանում ու Աստծուն շնորհակալություն հայտնում երեխաների համար։

Բոլորվին վերջերս Սամոյլովան պնդում էր, որ չի պատրաստվում ներել ամուսնու քայլերը։ Նա ցանկանում էր ամուսնալուծվել։ Միայն թե ամուսնու հետ համատեղ լուսանկարը հակառակն է ցույց տալիս։ Ամենայն հավանականությամբ, երաժիշտին հաջողվել է արժանանալ կնոջ ներմանը։

Սամյլովան Ջիգանին չորրորդ երեխային պարգեւել է փետրվարին։ Դրանից անմիջապես հետո երաժիշտը ստիպված է եղել վերականգնողական կենտրոնում լինել, քանի որ թմրամիջոցներ է օգտագործել եւ տարօրինակ վարքագիծ դրսեւորել։ Օքսանան դիմել էր ամուսնալուծության համար եւ անկեղծորեն պատմել ընտանեկան խնդիրների մասին։



© NEWS.am STYLE