Դեռ փետրվարի վերջին 31-ամյա Օքսանա Սամոյլովայի եւ ռեփեր Ջիգանի կյանքն իդեալական էր թվում։ Ընտանիքում, որում արդեն իսկ երեք աղջիկ է մեծանում, լույս աշխարհ է եկել երկար սպասված տղան, որին տվել են Դավիթ անունը։ Հոգատար ամուսինը Օքսանային ծաղիկներ էր նվիրում եւ դասավորում կյանքն Ամերիկայում, ուր զույգը պատրաստվում էր մնալ որոշ ժամանակ։ Սակայն Սամոյլովան անսպասելիորեն հայտարարել է, որ շատ է կարոտում Ռուսաստանը։ Երկրպագուներն անհանգստանում են, որ մոդելը տնից հեռու իրեն հարմար չի զգում, մասնավորապես ամուսնու ոչ ադեկվատ պահվածքի պատճառով։ Օքսանա Սամոյլովան հայտարարել է տուն վերադառնալու մասին Ջիգանի հարբած քայլերից հետո։

Մի քանի օր առաջ արտիստը ոչ սթափ վիճակում Instagram-ում ուղիղ եթեր է սկսել, որի ընթացքում հայհոյել է ու խմել։ Նա նաեւ մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցում նկատելի է, որ ռեփերը սափրել է մորուքն ու հոնքերը։ «Ես հոգեկան հիվանդ եմ, ինձ լավ են բուժում, լավ են կերակրում։ Տեսանում եք՝ ես «հոգեբուժարանում եմ»»,- անսպասելիորեն հայտարարելմ է ռեփերը։ Ի դեպ, տեսանյութերից մեկում լսվում է՝ ինչպես է նա երեխային ուղարկում գարեջրի հետեւից, ընդ որում անպարկեշտ արտահայտություններով։

Երկրպագուները նաեւ նշել են, որ Ջիգանը ոչ թե գտնվում է տանը՝ երեխաների հետ, այլ Մայամիի այլ շրջանում. արտիստը կանգ է առել Palm Beach Shores Rehab-ում։ Այդ պատճառով նրանք եզրահանգում են արել, որ ամուսինները որոշել են առանձին ապրել։
Երկրպագուներն ահանգստանում են, որ այս ամենից հետո Օքսանայի մոտ դեպրեսիա է սկսվել։ Այս մասին վկայում են աստղի ոչ միանշանակ հրապարակումները։ Այսօր Սամոյլովան հանրությանը խոստովանել է, որ ցանկություն չունի որեւէ բան անելու։ «Ես պարզապես չեմ ցանկանում արթնանալ այս աշխարհում»,- գրել է բազմազավակ մայրը։

Առայժմ հայտնի չէ՝ որտեղ է այս պահին գտնվում Ջիգանը։ Սակայն նա չի դադարում փորձել հաշտվել կնոջ հետ։ Երաժիշտը սոցիալական ցանցերում Օքսանային հուզիչ շնորհավորել է մարտի 8-ի առիթով։ «Ես սիրում եք քեզ, թանկագինս եւ հավերժ կսիրեմ։ Դու փրկել ես իմ կյանքը։ Նա, ով մի կյանք կփրկի, կփրկի ամբողջ աշխարհը»,- կնոջը դիմել է Ջիգանը։

Ըստ վարկածներից մեկը, որը հրապարակել է Telegram-յան «Только никому» ալիքը, ԱՄՆ իշխանությունները ցանկանում են Ջիգանից վերցնել դստերը։ Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ ամերիկյան պաշտոնյաներն ընտանիքում իրավիճակի վրա ուշադրություն են դարձրել, երբ աղջկան նկատել են փողոցում աղբը փորփրելիս։
Աղբյուրը՝ Starhit, EG
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար14:20, 10 սեպտեմբերի
«Նույնիսկ շան կեղտն ավելի մեծ հարգանքի է արժանի». Իլոն Մասկը խիստ քննադատել է իր կյանքի մասին պատմող ֆիլմը13:33, 10 սեպտեմբերի
«Դա ինձ ձանձրացել է». 68-ամյա Շերոն Սթոունը խոստովանել է, որ երկար ժամանակ սեքսով չի զբաղվել