«Ուզում եմ, որ ոչ մի բան կյանքում մեզ չբաժանի իրարից»․ Գուրգեն Դաբաղյանի հուզիչ շնորհավորանքը՝ կնոջը

12:41   30 մայիսի, 2020

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է նրա հարսանեկան արարողության ժամանակ։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգիչը սիրելի կնոջ՝ Իննայի հետ է։ Գուրգենը մեղմ համբուրում է կնոջը, իսկ հրապարակմանը կից նա հուզիչ շնորհավորանք է հղել սիրելիին՝ գրելով․ «Էսօր դու դարձար 20 տարեկան։ Շնորհավոր ծնունդդ կյանք, ուզում եմ, որ ոչ մի բան կյանքում մեզ չբաժանի իրարից։ Շատ կարոտել եմ, քանի որ արդեն մոտ 3 ամիսա մենք հեռու ենք իրարից ու չգիտեմ դեռ ինչքան էլ էսպես կմնանք, բայց սա ժամանակավորա մեկա։ Սիրում եմ քեզ իմ Իննա»։

Ի դեպ, ամուսնության որոշումը զույգը կայացրել է հանդիպումից մեկ ամիս անց. «Երկար ժամանակ շփվում էիք համացանցով, բացի այդ՝ շատ լավ ճանաչում էի Իննայի ընտանիքին, հատկապես մտերիմ էի նրա հայրիկի հետ, եւ դա օգնեց, որ ավելի արագ որոշում կայացնենք: Երբ սկսեցինք հանդիպել, կարճ ժամանակ անց հասկացանք, որ կյանքը կարող ենք իրար հետ կապել»,- -NEWS.am STYLE-ի հետ կայացած զրույցում ավելի վաղ պատմել է Գուրգեն Դաբաղյանը:



© NEWS.am STYLE