Գուրգեն Դաբաղյանն ու նրա կինը` Իննան, դեռեւս չեն որոշել, թե ինչպես են անցկացնելու իրենց վալենտինյան օրը, սակայն երգիչը վստահ է` մի հետաքրքիր բան անպայման կմտածեն: Ամուսինները երեկ են վերադարձել հերթական ճանապարհորդությունից: Զույգն այս շրջանում արեւոտ հանգիստն էր վայելում Թաիլանդում:
«Առայժմ ծովային տրամադրության մեջ ենք: Ամեն դեպքում, կարծում եմ` թեկուզ համպատրաստից` շատ հետաքրքիր օր կունենանք, քանի որ մենք մեր ամեն օրը կարողանում ենք դարձնել տոն»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Գուրգենը:

Համացանցում ամենաքննարկվող զույգերից մեկի հետ վերհիշել ենք նաեւ իրենց սիրո ճանապարհը` ծանոթությունից մինչեւ ամուսնություն:
Գուրգենը պատմեց, որ իրենց առաջին հանդիումը կայացել է երեւանյան սրճարաններից մեկում: «Մինչ այդ, սակայն, շփվել ենք համացանցով: Իննան ուշարությունս միանգամից գրավեց, գնալով դա վերածվեց համակրանքի ու մի քանի հանդիպում անց այդ ամեն ինչն ավելի խորացավ ինձ մոտ»:

Իննային Գուրգենը գրավել է «հումորի զգացումով, բարի եւ խելացի էությամբ»: Նա անկեղծորեն նշեց, որ մինչ այդ չի հետեւել ապագա ամուսնու գործունեությանը:
Երգիչը սիրելիին շատ ռոմանտիկ կերպով է սեր խոստովանել. ««Քեզ գտա» երգը նվիրեց ինձ ու այդ ժամանած խոստովանեց»,-հիշում է Իննան:
Այնուամենայնիվ, Գուրգենը չի ցանկացել հենց սկզբից հանրայնացնել իր եւ Իննայի հարաբերությունները. երկրպագուներին այդ մասին հայտնել է միայն նշանադրությունից հետո.
«Մտածված դա արեցի: Մեր նշանադրությունը շատ քիչ մարդկանցով ենք արել, եւ նրանց էլ էի խնդրել, որ լուսանկարներ ու տեսանյութեր չհրապարակեին արարողությունից, քանի որ գաղտնիությունը ցանկանում էի պահել մինչեւ հարսանիք»:

Ի դեպ, ամուսնության որոշումը զույգը կայացրել է հանդիպումից մեկ ամիս անց. «Երկար ժամանակ շփվում էիք համացանցով, բացի այդ՝ շատ լավ ճանաչում էի Իննայի ընտանիքին, հատկապես մտերիմ էի նրա հայրիկի հետ, եւ դա օգնեց, որ ավելի արագ որոշում կայացնենք: Երբ սկսեցինք հանդիպել, կարճ ժամանակ անց հասկացանք, որ կյանքը կարող ենք իրար հետ կապել»,- պատմում է նա:
Իննայի խոսքով` երգչի կին լինելը դժվար չէ: Ասում է խանդոտ զույգ չեն:
Հարցին, թե ինչն է ամենց շատ սիրում Իննայի մեջ եւ սիրելիի որ գծերից է նյարդայնանում, Գուրգենը պատասխանեց. «Ամենից շատ Իննայի մեջ սիրում եմ բարությունն ու ազնվությունը, իսկ նյարդայնացնում է չափից շատ ամաչկոտությունը»:


Իննան դժվարացավ նշել, թե ինչ նյարդայնացնող կողմեր ունի Գուրգենը, փոխարենը կրկին առանձնացրեց հումորի զգացումը, որն ամենից շատն է սիրում ամուսնու մեջ:
Ինչ վերաբերում է ամուսնությունից հետո իրենց փոխհարաբերություններին` Գուրգենը նշում է.
«Ամուսնական կյանքից առաջ եւ հիմա շատ մեծ տարբերություն չենք զգում: Այնպիսի տպավորություն է, ասես շատ վաղուց ենք միմյանց ճանաչում: Շատ լավ ենք միմյանց հասկանում` բնավորության գծերը, առավելություններն ու թերությունները: Հաճախ ենք այս մասին զրուցում: Մեզ մոտ շատ համահունչ ու ներդաշնակ է ամեն ինչ»:
Անակնկալների առունով էլ զույգը բավական շռայլ է. «Աշխատում ենք հաճախ անակնկալներ միմյանց մատուցել, երբեմն ամեն ինչ առավել, քան հետաքրքիր ու ուրախ է ստացվում»:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Գուրգեն Դաբաղյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 10 նոյեմբերի
26 տարի սպասում և հարսանիք. 84-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ամուսնացել է իր սիրելիի հետ15:28, 10 նոյեմբերի
«Լրտեսուհու» հետ սիրավեպը կարող է Nvidia-ի գործադիր տնօրենին արժենալ 60 մլրդ դոլար և կարիերա. Ջենսեն Հուանգը հայտնվել է կրկնակի սկանդալի մեջ14:37, 10 նոյեմբերի
Անկախ ժամագործի տրիումֆը. քիչ հայտնի ապրանքանիշը արժանացել է «Ժամացուցային արվեստի Օսկար»-ին14:17, 10 նոյեմբերի
«Մասկի փողերը չօգնեցին». Ռոբերտ Դե Նիրոն ծաղրել է միլիարդատիրոջը նրա մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ13:43, 10 նոյեմբերի
Բիանկա Սենսորին կրկին ցնցել է իր համարձակ կերպարով՝ Լոս Անջելեսում գնումներ անելիս13:10, 10 նոյեմբերի
Փոլ Մաքքարթնին դարձել է միլիարդատեր և միացել է աշխարհի երեք ամենահարուստ երաժիշտներին12:31, 10 նոյեմբերի
Երեք հայ ընդգրկվել է Լոս Անջելեսի 34 ազդեցիկ տղամարդկանց ցանկում․ «Los Angeles Magazine»12:21, 10 նոյեմբերի
Մեծ Բրիտանիա վերադառնալը թանկ է նստում. Արքայազն Հարրին հրաժարվել է ԱՄՆ-ում 1 միլիոն դոլար աշխատավարձից11:39, 10 նոյեմբերի
Դասթին Հոֆմանը բացահայտել է, թե ինչպես է ատրճանակով զինված խանդոտ ամուսինը բռնացրել իրեն կնոջ հետ անկողնում11:17, 10 նոյեմբերի
Ռոբ Քարդաշյանը պատրաստ է բացահայտել ընտանեկան գաղտնիքները և խոսել իր դժվարությունների մասին. Դա հունից հանել է Քրիս Ջեններին10:30, 10 նոյեմբերի
«Քայլող մեռյալը». Ռասել Բրենդը խիստ դատավճիռ է ստացել բրիտանական բանտում՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման09:00, 10 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ