Փոքրիկ գիտունիկ, որը երազում է դառնալ «ամբողջագետ». տոնական բլից՝ 6-ամյա Միքայել Հակոբյանի հետ, որը բոլորին զարմացնում է իր գիտելիքներով

15:05   1 հունիսի, 2020

«Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագծի ամենատպավորիչ մասնակիցներից մեկը՝ Միքայել Հակոբյանը, 6 տարեկանում արդեն հասցրել է կուտակել այնքան գիտելիքներ, որոնք շատերը չեն հասցնում սովորել դպրոցական 12 տարիների ընթացքում:

Միքայելը հաճախում է Շախմատի ակադեմիա, իսկ սեպտեմբերից արդեն կդառնա նաեւ դպրոցական:

Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջագային օրվա առթիվ, NEWS.am STYLE-ը զրուցել է փոքրիկ գիտունիկի հետ, որը նոր բացահայտումներ է արել իր մասին:

Միքայել, ո՞րն է ամենասիրածդ վայրը Հայաստանում:

Զորաց քարեր (Քարահունջ), Սատանի կամուրջ, Տաթևի վանք... Բայց դեռ շատ տեղեր կան, որ չեմ եղել….օրինակ՝ Արցախում:

Եթե լինեիր հեքիաթի, մուլտֆիլմի, ֆիլմի՝ որեւէ պատմության հերոս, ո՞վ կլինեիր:

Սիրում եմ Ռոբերտ Սահակյանցի բոլոր մուլտֆիլմերը….Բայց շատ սիրում եմ Քիմիան, ու կուզեի նման լինել Ռոբոտ Պիվիբին…

Քո ամենասիրելի պատմությունը ո՞րն է...

Սասունցի Դավիթ»… Սիրում եմ Սասունցի Դավթի կռիվը Մըսրա Մելիքի դեմ: Սիրում եմ, երբ Սասունցի Դավիթը չի անցնում Մըսրա Մելիքի թրի տակով….

Ինչի՞ մասին է ամենից հետաքրքիր սովորել:

Քիմիա, ֆիզիկա, երկրաչափություն, մաթեմատիկա, բնագիտություն, աստղագիտություն: Եվ շատ եմ սիրում կարդալ գիտական գրքեր, հանրագիտարաններ...

Ինչի՞ մասին ես երազում:

Ուզում եմ գնալ տիեզերք ու այն տեսնել մոտիկից...

Ո՞ր հայտնի մարդուն կցանկանայիր հանդիպել:

Ալբերտ Այնշտայնին…

Ի՞նչ կհարցնեիր նրան:

Կհարցնեի  Զանգվածի էներգիայի համարժեքության բանաձեւի մասին (E=mc2):

Ինչի՞ց ես ամենից շատն ուրախանում:

Երբ այցելում եմ տարբեր թանգրաններ, մատենադարան, գրատպության թանգարան, պատկերասրահներ եւ Հայաստանի տեսարժան վայրերը:

Ինչի՞ց ես տխրում:

Այս պահին՝ որ տանը փակված ենք, ու ես չեմ կարողանում գնալ իմ ուզած վայրերը:

Ամենասիրածդ երկիրը:

Եգիպտոս, որ տեսնեմ բուրգերը եւ Մեծ Սֆինքսին... Քեոփսի բուրգը, Սֆինքսը, Գիզան եւ Ալ-Ազհարի համալսարանը:

Մեծերին ի՞նչ կուզեիր ասել:

Որ լսեն փոքրիկներն ու հաշվի առնեն փոքրիկների կարծիքը: Թող իրենց բալիկներին տարբեր գիտելիքներ սովորեցնեն:

Երբ մեծանաս, ի՞նչ ես դառնալու:

Դեռ մտածում եմ, բայց կասեմ՝ ամբողջագետ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ NEWS.am STYLE, Աշի Բաղդասարյան, Dimakahandes Photography

 



© NEWS.am STYLE