4-ամյա Միքայել Հակոբյանը, որն, իսկական, բացահայտում դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագծին մասնակցելուց հետո՝ զարմացնելով բոլորին տարբեր ոլորտների իր գիտելիքներով, դարձել է 2019-ի մեր ամանորյա ֆոտոշարքի փոքրիկ հերոսը: Նկարահանման ընթացքում Միքայելը մեզ պատմեց շախմատի աշխարհի չեմպիոնների մասին, խոսեց իր սիրելի երկրներից՝ թվարկելով դրանց մայրաքաղաքները, նշեց, թե ինչպես են Ձմեռ պապին անվանում աշխարհի տարբեր երկրներում… ու այսպես շարունակ :) Իսկ Ձմեռ պապից Միքայելն այս տարի խնդրել է շա՜տ գրքեր՝ գիտելիքների պաշարն էլ ավելի հարստացնելու նպատակով:
Մեր ուրախ ֆոտոշարքի ընթացքում Միքայելին խնդրեցինք փոքրիկների համար բացահայտել ամանորյա մյուս գաղտնիքները…
Միքայել, կասե՞ս քանի նոր տարի է ունեցել հայ ժողովուրդը:
Հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ եւ Ամանոր անուններով:
Իսկ կարող ե՞ս ասել Հայաստանում, Ռուսաստանում, Ամերիկայում, Ֆրանսիայում, Ուկրիանիայում եւ Ֆիլանտայում Ձմեռ պապիկին ինչպես են ասում :
Հայաստանում Ձմեռ պապիկին ասում են՝ Կաղանդ պապ, Ռուսաստանում՝ «Ձեդ Մորոզ», Ամերիկայում` «Սանտա Կլաուս», Ֆրանսիայում` «Պեր Նոելի», Ուկրիանիայում` «Սուրբ Նիքոլա» եւ Ֆիլանտայում` «Եոլլուպոկի»:
Միքայել, գիտե՞ս, թե որտեղից է գալիս Ձմեռ պապիկը:
Ձմեռ պապիկը գալիս Է հեռավոր Լապլանդիայից եւ իր հետ բերում իր օգնականին՝ Ձյունանուշին։ Ձմեռ Պապիկը հետը բերում է պարկում հավաքած նվերները՝ երեխաներին բաժանելու համար:
Ձմեռ պապիկը ի՞նչ հագուստ է հագնում:
Ձմեռ Պապիկը հագնում է կարմիր հագուստ :
Իսկ Հոլանդիայում Ձմեռ պապիկը ի՞նչ Է անում:
Հոլանդիայում Ձմեռ պապիկը ծխնելույզով է թաքուն մտնում մարդկանց տներն ու նվերներ դնում տոնածառի տակ:
Տոնածառն ի՞նչ Է:
Տոնական ծառ կամ զարդարված եղեւնի:
Հ.Գ. Իսկ վերջում փոքրիկ Միքայելը հատուկ NEWS.am STYLE-ի ընթերցողների համար արտասանեց Հովհաննես Թումանյանի «Առաջին ձյուն» բանաստեղծությունը. դիտեք մեր տեսանյութը:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:)
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 14 հոկտեմբերի
Ոսկու տենդ. Կանայք որս են սկսել միլիոնատերերի նկատմամբ՝ OpenAI-ից և Anthropic-ից15:39, 14 հոկտեմբերի
«Քիթ Ուրբանը նրա ճաշակով չէ». Ջենիֆեր Լոպեսի ընկերները մեկնաբանել են Նիկոլ Քիդմանի նախկին ամուսնու հետ սիրավեպի մասին լուրերը15:16, 14 հոկտեմբերի
Արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում զվարճալի դեմք է ցույց տվել, ինչը ծիծաղեցրել է թագաժառանգին14:36, 14 հոկտեմբերի
ԱԲ–ն հասցրել է աբսուրդի. հետազոտողները սկսել են ծխել, որ ապացուցեն արհեստական բանականության նկատմամբ իրենց հավատը14:17, 14 հոկտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն չի կարող թոշակի անցնել դստեր հարսանիքի պատճառով. «Ես պետք է վճարեմ նրա համար»13:23, 14 հոկտեմբերի
Գրեթե մերկ Քայլի Ջենները նարնջագույն ցանցով. աստղի նոր ֆոտոսեսիան ապշեցրել է երկրպագուներին12:40, 14 հոկտեմբերի
Արյուն շուրթերին և սև ժանյակ. Քորթնի Քարդաշյանը վամպիրային շոու է ցուցադրել իր խորթ որդու ծննդյան երեկույթին12:15, 14 հոկտեմբերի
«Հիշում եմ, թե ինչպես եմ ծնվել». Փոլ Մաքքարթնին պատմել է իր ամենավաղ հիշողության մասին11:30, 14 հոկտեմբերի
«Սպիտակ տան Բարբին»՝ ծաղրի կենտրոնում․ Թրամփի նոր մամուլի քարտուղարը ձախողել է իր առաջին ճեպազրույցը11:18, 14 հոկտեմբերի
Թուփաք Շաքուրին սպանողը դատապարտվել է ցմահ ազատազրկման. ռեփերի քույրը դատարանում լաց է եղել՝ հիշելով եղբորը10:55, 14 հոկտեմբերի
Մահացել է 218 սմ հասակով 26-ամյա TikTok-ի աստղը, որը հայտնի էր իրենից զգալիորեն ցածրահասակ տղամարդու հետ ամուսնանալով10:23, 14 հոկտեմբերի
Թրամփի հարսը նշել է իր 44-ամյակը սպորտային կրծկալով՝ ցուցադրելով իր մարզված որովայնի մկանները և տպավորիչ բիցեպսները