«Էլեգանտ». Լուսինե Թովմասյանի երեւանյան զբոսանքը

17:49   18 հունիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը ոճային զգեստ է կրում, որը համադրել է փոքրիկ պայուսակի հետ։ Լուսինե Թովմասյանն արձակել է մազերը, իսկ մեկնաբանություններում գրել է. «Զբոսանք հարեւանությամբ»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել. «Դուք շատ էլեգանտ եք», «գեղեցիկ զգեստ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լուսինեն կրում էր սպիտակ, ամառային զգեստ, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Նա արձակել էր վարսերը, մեղմ շպար նախընտրել։ Գեղեցկուհի մայրիկի կերպարն ամբողջացնում էր ծղոտե, լայնեզր, մեծ գլխարկը, ինչի մասին Լուսինեն հիշատակել էր հրապարակմանը կից արված գրառման մեջ։  «Գլխարկները կարեւոր են», - գրել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE