«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով, տեսանյութերով, ինչպես նաեւ առօրյան ու հանգիստը նկարագրող հրապարակումներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կերպարանք է ընդունել մեծ քարի վրա նստած։ Լուսինեն կրում է սպիտակ, ամառային զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Նա արձակել է վարսերը, մեղմ շպար նախընտրել։ Գեղեցկուհի մայրիկի կերպարն ամբողջացնում է ծղոտե, լայնեզր, մեծ գլխարկը, ինչի մասին Լուսինեն հիշատակել է հրապարակմանը կից արված գրառման մեջ։ «Գլխարկները կարեւոր են», - գրել է Լուսինեն։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն ամուսնու եւ երկու բալիկների՝ Արիանայի եւ Ալեքի հետ էր։ Կադրերն արվել էին Ալեքի 10 ամսականին նվիրված ընտանեկան խնջույքի ժամանակ։ Լուսինեն մեկնաբանություններում գրել էր․ «Իրականում հիշում եմ` Արիանայի ամսական ծնունդները ինչպես էի նշում: Անպայման տորթ էի պատվիրում ինչ- որ թեմատիկայով, զգեստն էլ անպայման պետք է նույն թեմայով ո ւ համահունչ լիներ: Իսկ Ալեքի հետ մի տեսակ շատ ավելի թեթև ասեմ, թե հանգիստ, բայց նման բաների վրա ուշադրություն չեմ դարձնում: Ինքս իմ մեջ ուզում եմ հասկանալ` ինչից է դա. Ալեքը երկրորդ բալի՞կն է (այս տեսակետը շատ ավելի տարածված է) , թե՞ ես եմ արդեն մեծացել, և այդ ամեն ինչի հավեսը չունեմ: Բայց հոգու խորքում միեւնույն է մտածում եմ, որ արդար չէ: Ձեր դեպքում ինչպե՞ս է»:
Լուսանկարները՝ Պարգեւ Այդինյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային