«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը հետաձգվել է

13:01   23 հունիսի, 2020

«Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողությունը 2021թ.-ի հունվարից տեղափոխվել է փետրվար։ Այս մասին հայտնել է մրցանակի պաշտոնական կայքը։

«Ուրախ ենք հայտարարել, որ «Ոսկե գլոբուս»-ի հանձնման 78-րդ արարողությունը տեղի կունենա 2021թ.-ի փետրվարի 28-ին՝ կիրակի»,- հայտարարել են կազմակերպիչները։

Ավանդաբար մրցանակը հանձնվում է հունվարի առաջին կիրակի օրը։ Այս տարի մրցանակաբաշխության արարողության հետաձգման որոշումը կայացվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ի դեպ, ավելի վաղ հայտնի է դարձել «Օսկար» կինոմրցանակաբաշխության հետաձգման մասին։ 2021թ.-ին այն տեղի կունենա ապրիլին։



© NEWS.am STYLE