Լողավազան, երկարափեշ զգեստ, կիսաերկարաճիտներ․ Արմինկայի ամառային լուսանկարները

20:46   12 հուլիսի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արմինկան կերպարանք է ընդունել լողավազանի ֆոնին։ Նա կրում է բաց մանուշակագույն երանգի, հետաքրքիր բացվածքով, երկարափեշ զգեստ, ինչն էլ համադրել է կիսաերկարաճիտների հետ։ Ոճային երգչուհին հավաքել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Ամառ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր որդու հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին ջերմ գրկել էր որդուն ու հրապարակումը հետեւյալ կերպ մակագրել. «Ամեն անգամ, նկարահանման կամ համերգի ճանապարհելիս, պիտի գրկի ու ասի, որ ես ամենալավ ու ամենասիրուն մաման եմ։ Շնորհավոր ընտանիքի օրը»։ Երգչուհու էջը լի էր դրական մեկնաբանություններով։



© NEWS.am STYLE