Երգչուհի Արմինկան ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին ջերմ գրկել է որդուն ու հրապարակումը հետեւյալ կերպ մակագրել. «Ամեն անգամ, նկարահանման կամ համերգի ճանապարհելիս, պիտի գրկի ու ասի, որ ես ամենալավ ու ամենասիրուն մաման եմ։ Շնորհավոր ընտանիքի օրը»։ Երգչուհու էջւ լի է դրական մեկնաբանություններով։
Օրերս արված գրառմամբ Արմինկան անդրադարձել էր «սոցցանցային չարությունն ու նախանձին»։ «Համավարակի ու համամեկուսացման այս սարսափելի շրջանում ինձ՝ միամիտիս, թվում էր, թե սոցցանցային չարությունն ու նախանձը կնահանջեն…գոնե մասամբ: Հավատում էի, որ դատարկ (ու ոչ միայն) էջերից անխնա քննադատող, վատաբանող ու հայհոյող մարդիկ մի պահ կանգ կառնեն ու կհասկանան, որ հենց իրենց չարությունն ու նախանձն է աշխարհը տանում կործանման: Նայեք, ինչ է կատարվում աշխարհում…վերանում են սերը, հարգանքը, կարեկցանքը, կամեցողությունն ու այդպես շարունակ: Քանդվում են դարերի պատմություն ունեցող երկրներ…

Չէ՞ որ ոչ մեկ չի խնդրում սիրել ու ընդունել հանրային մարդկանց: Չեն կարող բոլորը սիրելի լինել հանրության 100%-ի կողմից, և դա բնական է: Բայց ում էլ չեք սիրում, խնայեք ձեր ժամանակը՝ չար, նողկալի, անպարկեշտ խոսքեր ու անեծք գրելու համար: Խնայեք հղիներին ու երեխաներին գոնե: Ե՞րբ պիտի գաք այն գիտակցության, որ ձեր տարածած չարությունն ու նախանձն իսպառ կկործանեն աշխարհը: Մի պահ պատկերացրեք, որ այդչափ սեր ուղարկեք աշխարհին: Հրաշալի կլինի, չէ՞»,- գրել էր երգչուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»