«Գեղեցիկ ու տարբերվող». Բեն Ավետիսյանը՝ սիրելիի հետ

18:39   31 հուլիսի, 2020

Դերասան Բեն Ավետիսյանը կիսվել է ռոմանտիկ լուսանկարով։

View this post on Instagram

A post shared by Ben Avetisyan (@ben.ave) on

Դերասանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել սիրելիի՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ։ Կադրում զույգը սպիտակ հագուստ է կրում ու մեղմ գրկախառնված է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել նրանց. «Շատ գեղեցիկ եւ տարբերվող զույգ»։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դիանան խոսել էր նաեւ իր ու սիրելիի հարաբերությունների մասին։ «Ես իրեն վերաբերվել եմ՝ որպես գործընկերոջ: Սիրահարվել եմ այն ժամանակ, երբ ճանաչել եմ իր տեսակը, իր վերաբեմունքը դեպի ինձ, հասուն մտածելակերպը, նպատակասլաց լինելը, բարությունը… այնքան շատ կետեր կան, որոնք կարելի է անվերջ թվարկել»,- ասել էր նա ու հավելել ,-«Երկուսս էլ խանդոտ ենք. այս հարցում իրար չենք զիջում: Հաճախ էի նրանից նեղանում, քանի որ սկզբում միմյանց լավ չէինք ճանաչում: Ինքն իր տեսակով էր տաքարյուն, ես տեսակով շատ զգացմունքային եմ ու միանգամից նեղանում էի նրանից: Բայց ավելի ուշ հականում էի, որ կարոտել եմ իրեն, իսկ երբ կարոտում ես, նշանակում է՝ այդ մարդը կարեւոր է քեզ համար: Իր լուրջ մտքերից եւ մոտեցումներից հասկացա, որ սիրում եմ, եւ որ իրականում մենք շատ ընդհանրություններ ունենք: Տարիների ընթացքում հասկացել եմ, որ Բենի ուշադրությունը չի պակասում, հակառակը՝ նա ավելի ուշադիր ու հոգատար է իմ հանդեպ»:

 



© NEWS.am STYLE