«Ամբողջ աշխարհը գժվել է: Չեմ կարողանում իմ ուզած ձեւով ապրել եւ ուրիշ կերպ ապրել չեմ ուզում...»․ Իրինա Այվազյանի նոր լուսանկարները

12:45   15 օգոստոսի, 2020

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ամառային հմայիչ ու ոճային կերպարում է։

View this post on Instagram

A post shared by Oh Irina (@irinaayvazyaan) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում ու սպիտակ շապիկ։ Իրինան արձակել է մազերն ու արեւային ակնոց կրում։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին դիմելով երկրպագուներին ու հետեւորդներին գրել է․«Ամբողջ աշխարհը գժվել է: Չեմ կարողանում իմ ուզած ձեւով ապրել եւ ուրիշ կերպ ապրել չեմ ուզում ... Կարո՞ղ եք ասել, թե որտեղից են խոսքերը)»։

Ավելի վաղ Իրինա Այվազյանը լուսանկարվել էր NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում։ Զրույցում Իրինան նշել էր. «Բարդույթներ շատ եմ ունեցել, բայց ժամանակի հետ հասկացել եմ, որ դրանք կախված են կողքի մարկանցից: Այսինքն՝ եթե մի աչքդ ունի շլություն, դու բարդութավորվում ես նրանից, որ դիմացինդ կտեսնի ու կծիծաղի քեզ վրա: Հետագայում հասկացա, որ յուրաքանչյուրն ինքն իր համար է ապրում, ու ոչ ոք քո կյանքում այնքան տեղ չունի, որ ծիծաղի քեզ վրա, իսկ դու դրանից բարդութավորվես: Լաց լինելու ու բարդութավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել, չնայած այդ բառը փոքր-ինչ սխալ է հնչում, բայց ավելի հարմար բառ չեմ գտնում այդ զգացումն արտահայտելու համար: Ամենակարեւորը պետք է ընդունես քեզ այնպիսին, ինչպիսին կաս ու կարողանաս հումորով մոտենալ սեփական թերություններիդ: Հավատացնում եմ՝ երբ դու քեզ այդպես ես պահում, ուրիշ ոչ ոք չի կարող այլ կերպ մտածել: Հիմա, այո, ես ինձ համարում եմ բացարձակ առանց բարդույթների մարդ ու ապրում եմ շատ հեշտ՝ չմտածելով՝ գե՞ր եմ, կոլո՞տ, լոշտա՞կ, շա՞շ, թե՞ կեղտոտ շորերով եմ դրսում ման գալիս»։



© NEWS.am STYLE