Իննա Խոջամիրյանը՝ շքեղ կերպարում

10:45   28 օգոստոսի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին երկար, վագրային պրինտով զգեստ է կրում։ Այն ընդգծում է Իննայի գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին գեղեցիկ սանրվածք է ընտրել, իսկ բնական շպարն առավել արտահայտիչ է դարձրել գեղեցկությունը։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Իննա Խոջամիրյանը խոսել էր իր ու դերասան Վահե Զիրոյանի «Չինգա Չունգ» ճամփորդական արկածային նախագծի մասին. «Անհաշվելի անգամներ թունավոր օձերի ենք հանդիպել: Վայոց ձորում գյուրզան անմիջապես ոտքներիս տակ էր` շուտ չէինք նկատել: Սատանի կամրջի տակ ուժեղ մագնիսական դաշտ ունեցող հատված կա. լողալիս Զիրոյանին քաշեց հատակը, եղբայրը չլիներ կողքին տվյալ պահին` կորած էինք: Մեր առաջին եթերաշրջանի նկարահանումների ընթացքում շատ ենք կոփվել, հմտացել: Եվ ապահովության, եւ պաշտպանության մեթոդները սերտել ենք»։



© NEWS.am STYLE