Դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Զիրոյանն այս շրջնում զբաղված են միանգամից երեք նախագծերի նկարահանումներով. ինչպես հայտնի է` վերսկսվել են «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները, բացի այդ` դերասաններն աշխատում են նաեւ Whywomenswomens նոր սիթքոմի շրջանակում, եւ չնայած այս զբաղվածությանը` չեն պատրաստվում կիսատ թողնել իրենց յութուբյան` «Չինգա Չունգ» ճամփորդական արկածային նախագիծը, որի առաջին եթերաշրջանն ավարտվել է, իսկ երկրորդը` Իննայի խոսքով` կլինի սեպտեմբերից: Դերասանուհին NEWS.am STYLE-ին այլ մանրամասներ էլ է հայտնել նախագծի, դրա շրջանակում ունեցած վտանգավոր եւ զավեշտալի արկածների, Զիրոյանի հետ տարաձայնությունների եւ երեք նկարահանումները համատեղելու մասին.

«Մեր առաջին եթերաշրջանը 10 թողարկում ունեցավ: 10 հոգնատանջ, արկածային, զարմանահրաշ ու հետաքրքիր թողարկում»,-ոգեւորությամբ հիշում է դերասանուհին,-«Մենք էապես արդյունքի չէինք էլ սպասում: Որոշել էինք կիսվել մեր տպավորություններով, եւ մոտիվացնել մարդկանց ճամփորդել: Այն ամենն, ինչ մենք հնարավորություն ունենք տեսնելու, ինչո՞ւ մեր մատուցմամբ չկարողանան տեսնել նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով այդ հնարավորությունը չունեն»,-հավելում է նա:
Իննան խոստովանում է, որ նախագծի շնորհիվ Հայաստանը նորովի է բացահայտել.
«Դրա համար ես անասելի երջանիկ եմ, եւ անասելի ամոթ եմ ապրում, որ իմ 24 տարիների ընթացքում չեմ այցելել, օրինակ, Քոբայր, Հոռոմայր, Խուստուփ, Արագած, Հովազաձոր եւ այլն, եւ այլն...»:

Դերասանուհու խոսքով` նկարահանումները լի են եղել տարատեսակ արկածներով.
«Անհաշվելի անգամներ թունավոր օձերի ենք հանդիպել: Վայոց ձորում գյուրզան անմիջապես ոտքներիս տակ էր` շուտ չէինք նկատել: Սատանի կամրջի տակ ուժեղ մագնիսական դաշտ ունեցող հատված կա. լողալիս Զիրոյանին քաշեց հատակը, եղբայրը չլիներ կողքին տվյալ պահին` կորած էինք: Մեր առաջին եթերաշրջանի նկարահանումների ընթացքում շատ ենք կոփվել, հմտացել: Եվ ապահովության, եւ պաշտպանության մեթոդները սերտել ենք (ծիծաղում է»:
Իննան հավելում է, որ «Չինգա Չունգ»-ում ամեն բան հնարավորինս իրական է.
«Փորձել ենք պահպանել ռեալիթին, բայց շատ էմոցիոնալ պահեր կան, ձախողումներ, գերհոգնածություն, նույնիսկ, վեճեր, որոնք պարտավոր են մնալ կադրից դուրս: Գուցե, մի օր հրապարակենք»,-ասում է նա ու հավելում,-«Շատ շուտով կսկսենք երկրորդ եթերաշրջանը, գրեթե ամեն բան պատրաստ է, մի քանի հանգամանքներ կան, որոնք երկարաձգեցին մեկնարկը, բայց ամենակարեւորը` սկսում ենք: Մենք մեծացրել ենք մեր թիմը, նոր գործընկերներ ունենք, ամեն բան ավելի պրոֆեսիոնալ կլինի: Կարելի է ասել` վլոգից անցում ենք կատարում հաղորդման ֆորմատի»:

Անդրադառնալվ Զիրոյանի հետ աշխատանքային վեճերին` Իննան նշում է.
«Տարաձայնություններ, այո, եղել են: Նույնիսկ , պիտի խոստովանեմ` որոշել էինք Սյունիքում վրանում գիշերել, տարակարծիք էինք՝ որ ուղղությամբ գնալ, իսկ մութն ընկնելուց հետո երկար ժամանակ հարմար տեղ չէինք գտնում վրան խփելու, մթնոլորտը լարված էր, անձնակազմը` հոգնած, Սյունիքն էլ մի կողմում կիրճ է, մյուս կողմում` սարեր. վրան խփելու հարթ տարածք չկար: Բայց բոլոր տարաձայնությունները էլ ավելի են համ ու հոտ տալիս իրադարձություններին»:
Դերասանուհին խոստովանում է` գերզբաղվածությամբ պայմանավորված` նախագծի նկարահանումները փոքր-ինչ դանդաղում են.
«Փորձում ենք ժամանակային գրաֆիկը հստակեցնել, հիմա դեռեւս չենք հասցնում համատեղել, ստիպված ենք դադար ունենալ երկու շաբաթի չափով: Բայց ամեն բան անում ենք, որ ամենաուշը սեպտեմբերի կեսին 2-րդ եթերաշրջանը պատրաստ լինի»:




Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Իննա Խոջամիրյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են19:36, 5 նոյեմբերի
«Ես խուսափեցի բռնապետ անվանվելուց». Բեռնար Արնոն հումորով պետմել է ճգնաժամերի, մականունների և շքեղության ոլորտի ապագայի մասին18:49, 5 նոյեմբերի
UFC-ի մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը կնկարահանվի Ժան-Կլոդ Վան Դամի նոր մարտաֆիլմում16:18, 5 նոյեմբերի
Ջուդ Բելինգհեմի Calvin Klein ներքնազգեստի գովազդը հաթվածահար է արել Նյու Յորքի երթևեկությունը15:25, 5 նոյեմբերի
Ինչու են Rolex-ը, Audemars Piguet-ը և Patek Philippe-ը վերահսկում 26.6 մլրդ դոլար արժողությամբ օգտագործված ժամացույցների շուկայի 62%-ը14:31, 5 նոյեմբերի
Շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանի հիմնադրած Bozar ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում14:11, 5 նոյեմբերի
Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմին. դերասանը նշել է իր վերադարձի պայմանը13:33, 5 նոյեմբերի
Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները պահանջել է երկվորյակ քույրերից սեքսով զբաղվել իրար հետ. այլասերված ֆանտազիաներ12:38, 5 նոյեմբերի
Շունն այլանդակել է հոլիվուդյան դերասանուհու դեմքը, երբ նա շտապել է փրկել իր ֆրանսիական բուլդոգին