«Շքեղ»․ Իրինա Այվազյանի լուսանկարը

19:46   12 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույնի զգեստ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան․ «Շքեղ», «Սիրուն», «Արեւ»։

Ավելի վաղ Իրինա Այվազյանը լուսանկարվել էր NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում։ Զրույցում Իրինան նշել էր. «Բարդույթներ շատ եմ ունեցել, բայց ժամանակի հետ հասկացել եմ, որ դրանք կախված են կողքի մարկանցից: Այսինքն՝ եթե մի աչքդ ունի շլություն, դու բարդութավորվում ես նրանից, որ դիմացինդ կտեսնի ու կծիծաղի քեզ վրա: Հետագայում հասկացա, որ յուրաքանչյուրն ինքն իր համար է ապրում, ու ոչ ոք քո կյանքում այնքան տեղ չունի, որ ծիծաղի քեզ վրա, իսկ դու դրանից բարդութավորվես: Լաց լինելու ու բարդութավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել, չնայած այդ բառը փոքր-ինչ սխալ է հնչում, բայց ավելի հարմար բառ չեմ գտնում այդ զգացումն արտահայտելու համար: Ամենակարեւորը պետք է ընդունես քեզ այնպիսին, ինչպիսին կաս ու կարողանաս հումորով մոտենալ սեփական թերություններիդ: Հավատացնում եմ՝ երբ դու քեզ այդպես ես պահում, ուրիշ ոչ ոք չի կարող այլ կերպ մտածել: Հիմա, այո, ես ինձ համարում եմ բացարձակ առանց բարդույթների մարդ ու ապրում եմ շատ հեշտ՝ չմտածելով՝ գե՞ր եմ, կոլո՞տ, լոշտա՞կ, շա՞շ, թե՞ կեղտոտ շորերով եմ դրսում ման գալիս»։



© NEWS.am STYLE