Երեխայի ծնունդ, սկանդալներ ու պրեմիերաներ. հայտնիների ինստագրամյան էջերն՝ այս շաբաթ (ֆոտո/վիդեո)

15:25   19 սեպտեմբերի, 2020

Հայ հայտնիների ինստագրամյան էջերն այս շաբաթ բավական ակտիվ էին: Նրանցից շատերը կիսվել են ուրախալի նորություններով, ոմանք գայթակղել գրավիչ ֆոտոշարքերով, ոմանք կիսվել են պրեմիերաներով, իսկ ոմանք էլ՝ սկանդալներով:

NEWS.am STYLE-ն այս բոլոր նորությունները համատեղել է մեկ հրապարակման մեջ՝ ամփոփելով անցնող շաբաթը:

Շաբաթվա սկիզբն ուրախալի էր ու էմոցիոնալ Գուրգեն Դաբաղյանի երկրպագուների համար: Երգիչն իր հետեւորդներին հայտնել է, որ հայր է դարձել: Նա նաեւ տեղեկացրել է, որ դստերը Շուշաննա են անվանել: Ավելի ուշ՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գուրգենը նշել է, որ դստերն անվանակոչել է մայրիկի պատվին:

«Աննկարագրելի զգացողություններ էին, նման բան կյանքում չէի ապրել, որպեսզի կարողանամ համեմատել, թե դա ինչ էր: Երբ տեսա դստերս, մի պահ քարացա. չէի հասկանում, թե ինչ էր կատարվում` աննկարագրելի, հետաքրքիր ու երջանիկ պահ էր»,-ասել է երգիչը:

Ուրախ տրամադրությամբ են կիսվել նաեւ Գեւորգ Մկրտչյանը, Աղաս Մանուկյանն ու Անահիտ Կիրակոսյանը՝ ներկայացնելով իրենց հումորային՝ «Հըրսանիք» երգի տեսահոլովակը:

Երգը հեղինակել են Գեւորգի պրոդյուսեր Արման Անտոնյանն ու Աղասը, տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, իսկ նկարահանումներն անցել են Դսեղ գյուղում: Տեսահոլովակում ընդգրկված են նաեւ մի շարք հայտնի ու սիրված դեմքեր` Լալա Մնացականյանը, Լեւոն Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը, Ալլա Լեւոնյանը, Գարիկ Սեփխանյանը, Տիգրան Գյուլումյանը, Նարինե Ոսկանյանը, Լեռնո Հարությունյանը, Ագնեսա Շահնազարյանն ու Սոնա Դանիելյանը:

Միանգամից 5 նոր տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել երգիչ Էրիկը: Նա թողարկել է իր «Սիրո պանդեմիա» վիզուալ ալբոմը, որն ընդգրկում է 5 երգ՝ «Քանի օր, քանի գիշեր», «Իմ ու քո», «Lovi, Lovi», «Քանի կամ» եւ «Սիրտս ցավի»:

Դերասանուհի Օլյա Հակոբյանն իր հերթական ֆոտոշարքն է ներկայացրել, որն իրականացրել է լուսանկարչուհի Միլեն Մանուկյանի հետ (theeiconn): Օլյան, որը վերջին շրջանում ակտիվորեն զբաղվում է սպորտով, լուսանկարներում լողազգեստով կեցվածք է ընդունել՝ ցուցադրելով իր սլացիկ ու սպորտային կազմվածքը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Olya Hakobyan (@hakobyan_olya)

Շաբաթվա ամենաքննարկված հրապարակումը, սակայն, Դիանա Տոռեսինն էր: Դերասանուհին ինստատգրամյան էջի Stories բաժնում հրապարակել է մեկ այլ դերասանուհի՝ Տաթեւ Սարգսյանի՝ դիմահարդարներից մեկի հետ նամակագրությունը, ըստ որի՝ Տաթեւը խնդրել է նախքան իր նկարները տեղադրելը մի քանի այլ բան հրապարակել, «որ ես Դիանայի կողքը չլինեմ, ինձ պատիվ չի բերում, տեսնեն՝ անմիջապես համ ինքը կա, համ ես»։ Դիանային, վրդովեցրել է Տաթեւի հայտարարությունը, եւ նա իր էջում գրել է. «Ուզում եմ իմանաք, որ էս գեշը փողով դուրս եկող փողոցային ա»: NEWS.am STYLE-ի հետ զրույցում էլ Դիանան հավելել է՝ «Ինքն իմ ընկերոջ հետ էլ է այստեղ-այնտեղ գնացել»:

Ինչ վերաբերում է Տաթեւին՝ նա մինչ օրս թեմայի շուրջ որեւէ մեկնաբանություն չի տվել ոչ լրատվաիջոցներին, ոչ էլ՝ ինստագրամյան իր էջում է անդարձել իր անվան շուրջ պտտվող սկանդալին:



© NEWS.am STYLE