Գուրգեն Դաբաղյանն ու կինը` Իննան, առաջին անգամ ծնողներ են դարձել: Երգչի դուստրը, որին երջանիկ ծնողները Շուշաննա անունն են տվել, ծնվել է Ռուսաստանում, քանի որ Իննան չվերթների չեղարկման պատճառով չի կարողացել վերադառնալ Հայաստան: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչը կիսվել է իր երջանկությամբ, ինչպես նաեւ` պատմել, թե ինչ դժվարությունների միջով է կարողացել, վերջապես, հասնել սիրելիին ու առաջնեկին:
Փոքրիկ Շուշաննան ծնվել է հուլիսի 15-ին: Գուրգենի խոսքով` դստեր հետ առաջին հանդիպումը շատ հուզիչ է անցել:
«Աննկարագրելի զգացողություններ էին, նման բան կյանքում չէի ապրել, որպեսզի կարողանամ համեմատել, թե դա ինչ էր: Երբ տեսա դստերս, մի պահ քարացա. չէի հասկանում, թե ինչ էր կատարվում` աննկարագրելի, հետաքրքիր ու երջանիկ պահ էր»,-ասում է երգիչն ու հավելում, որ երբ իմացել է երեխայի սեռն, անչափ ուրախացել է.

«Ինձ համար տարբերություն չկար` աղջիկ կունենանք, թե տղա. նա իմ երեխան է, իմ առաջնեկը, ու ես անչափ ուրախ եմ իմ հրաշք աղջկա ծնունդով»:
Գուրգենը, որը, սովորաբար, մամուլից ու երկրպագուներից չի թաքցնում ստեղծագործական եւ անձնական նորությունները, կնոջ հղիության ընթացքը նախընտրել էր գաղտնի պահել, ինչն իր բացատրությունն ունի.
«Այդպես ստացվեց նաեւ, քանի որ այս իրավիճակից ելնելով` միմյանցից առանձին էինք. Իննան մեկնել էր Մոսկվա ու չէր կարողացել վերադառնալ: Մեզ համար դա ամենաբարդ ժամանակահատվածն էր, նա Ռուսաստան էր մեկնել մի քանի ամսով` քննություններ հանձնելու համար, բայց մեկնեց ու արտակարգ դրություն հայտարարվեց, թռիչքները չեղարկվեցին, դրա համար մեր երեխան Մոսկվայում ծնվեց: Միգուցե, բարին էլ դա էր, որ երեխայի ծնունդից հետո հայտնեցի ուրախ լուրը»,-ասում է երգիչն ու հավելում,-«Կինս ու դուստրս իրենց շատ լավ են զգում, կարեւորը` առողջ են, ու ամենալավն այն է, որ չնայած դժվարություններին` հասել եմ իրենց, շուտով միասին կվերադառնանք Հայաստան»:

Խոսելով դստեր անվան ընտրության մասին` Գուրգենը նշեց.
«Երեխայի անունը ես եւ Իննան միասին ենք որոշել: Իմ մայրիկի անունն է Շուշան, ու մենք ցանկացանք, որ իմ հրաշք մայրիկի անունով կնքենք մեր փոքրիկին»:
Հարցին` արդյոք դստեր պատվին արդեն երգ գրե՞լ է, Գուրգենը ժպիտով պատասխանեց.
«Դեռ նման ծրագրեր չկան, բայց եթե ստացվի այնպես, որ ինչ-որ երգ ծնվի, ես սիրով այն կկատարեմ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Գուրգեն Դաբաղյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ