Ելենա Բորիսենկոյի լուսանկարը Գյումրիից

18:41   21 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերն արվել են Գյումրիում։ Հմայիչ դերասանուհին վարդագույն հագուստ է կրում եւ արձակել է մազերը։ Նա ոճային պայուսակ է ընտրել ու բնական շպար։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

View this post on Instagram

A post shared by ʏᴇʟᴇɴᴀ ʙᴏʀɪsʏᴇɴᴋᴏ (@borisenko_yelena) on

Ավելի վաղ դերասանուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել էր իր տարիքից ավելի երիտասարդ երեւալու, կյանքի ու սխալների, երբեմնի երջանիկ համարող ամուսնության, Մոսկվան անցյալում թողնելու զղջումի ու պրոդյուսերների` հաճախ արդարացում թվացող պատճառաբանությունների մասին։ «Պետք է նշեմ, որ ես երջանիկ ամուսնություն եմ ունեցել` չնայած այն խնդիրներին, որոնք մենք ունեինք եւ որոնք պատճառ դարձան ընտանիքի փլուզման: Այդ հարցում ես չունեմ վախեր կամ բարդույթներ, ես այդ ինստիտուտը կարմիր դիպլոմով եմ ավարտել, եւ եթե հայտնվի այն «բարձրագույնը», որն ինձ կոգեւորի, ես մագիստրոսի կոչումն էլ գերազանցությամբ կանցնեմ»,- ասել էր նա:



© NEWS.am STYLE