Համարձակ ֆոտոշարք՝ ի պատիվ ամուսնության․ Աննա Սեդոկովան կիսվել է կրքոտ լուսանկարով

11:12   26 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Աննա Սեդոկովան սեպտեմբերի սկզբին ամուսնացել է «Խիմկի» բասկետբոլային ակումբի 28-ամյա խաղացող Յանիս Տիմայի հետ: Հարսանիքն անցել է գաղտնի, իսկ երկրպագուները տոնակատարության մասին իմացել են միայն անցյալ շաբաթ:

Նախօրեին Աննան իր միկրոբլոգում հրապարակել է անկեղծ լուսանկար, որտեղ պատկերված է ամուսնու հետ: Այն հարսանեկան ֆոտոշարքից է, որի շրջանակներում երգչուհին ներկայացել է կապույտ գույնի ներքնազգեստով, իսկ Յանիսը՝ կոճակներն արձակած վերնաշապիկով:

«Ինչպիսին ամուսիններն են, այնպիսին էլ հարսանեկան ֆոտոշարքն է», - կադրը մակագրել է Աննան:

Երկրպագուները շատ են զարմացել հարսանեկան ֆոտոշարքի հանդեպ նման մոտեցումից եւ հաճոյախոսություններ են հղել նրանց: Չնայած որոշ բաժանորդների մի քիչ շփոթել է նման անկեղծ կադրը։

Յանիս Տիմայից ամուսնության առաջարկ Աննան ստացել է այս տարվա ամռանը՝ ԱՄՆ-ում հանգստանալու ժամանակ: Սա Սեդոկովայի երրորդ պաշտոնական ամուսնությունն է:



© NEWS.am STYLE