Այսօր 37-ամյա Աննդա Սեդոկովան եւ նրա 28-ամյա ընկերը դարձել են «Вечерний Ургант» շոուի հյուրերը։ Հաղորդավարը սիրահարներին շնորհավորել է նշանադրության առիթով, սակայն նրանք անսպասելիորեն հայտարարել են, որ արդեն իսկ ամուսնացել են։ «Մեզ համար յուրահատուկ տարի էր։ Այս ամռանը Յանիսն ինձ առաջարկություն է արել, իսկ ես համաձայնել եմ»,- ասել է երգչուհին։
Իվան Ուրգանտը հետաքրքրվել է, թե երբ է ծրագրվում հարսանիքը։ Սակայն բասկետբոլիստն ապասելիորեն խոստովանել է. «Վերջ… Արդեն եղել է»։ Սեդոկովան հաստատել է ընտրյալի խոսքերը։ «Այո՛, մենք արդեն ամուսնացել ենք։ Ես այլեւս հարսնացու չեմ։ Մենք առհասարակ չէինք ցանկանում ոչ ոքի ասել։ Մենք պարզապես որոշեցինք ամուսնանալ ու նշել ընտանեկան շրջապատում։ Իսկ դուք հրավիրեցիք, ու ես ասացի. «Յանիս, գուցե պատմե՞նք Իվանին»»։
View this post on Instagram
Ընդ որում, պարզվել է, որ Ուրգանտի համար արտիստի ամուսնության մասին լուրն անսպասելի չի եղել։ Նա ռուսական «Առաջին ալիքի»-ի եթերում ցուցադրել է հարսանեկան արարողության լուսանկարները։ Արտիստի խոսքով՝ ծնողներն ուրախալի նորությունն իմացել են միայն հաջորդ օրը։
Սեդոկովան նաեւ հիշել է, թե ինչպես է սիրելին առաջարկություն արել իրեն։ Աստղը կարծել է, թե մարզիկը ռոմանտիկ անակնկալ է պատրաստել՝ զբոսանավ, վարդեր… «Հանկարծ նա ծմնկի եկավ ու ես… Բոլոր տեսանյութերում, որոնք արվել են նշանադրության ու հարսանիքի ընթացքում, ես լաց եղած դեմքով եմ։ Ես պարզապես սկսում եմ հեկեկալ»,- պատմել է երգչուհին։
Աղբյուրը՝ Starhit
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը