«Սա երկու երկրների կոնֆլիկտ չէ։ Սա խայտառակ մահացու ագրեսիա է խաղաղ բնակչության դեմ». Գարիկ Մարտիրոսյան

19:14   6 հոկտեմբերի, 2020

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ուշադրությամբ հետեւում է Արցախում զարգացող իրադարձություններին՝ կտրուկ արձագանքելով դրանց։ Արցախում պատերազմի հենց առաջին օրը նա Instagram-ում կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ ընդգծելով, որ հայերը միայն խաղաղություն են ցանկանում։ Հայաստանի ու Արցախի մասին ցավով է գրում նաեւ նրա կինը՝ գրող, հաղորդավարուհի Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը՝ անկեղծորեն ապրումակցելով ամուսնու հայրենիքի ցավին։

Մի քանի րոպե առաջ Մարտիրոսյանն Instagram-ում նոր գրառում է արել. «Ուշադրություն։ Դիմում եմ բոլոր մարդկանց, ում համար միեւնույն չէ հայերի ու աշխարհի ճակատագիրը։ Ադրբեջանը շարունակում է հայերի սպանել։ Այս րոպեներին պատերազմ է ընթանում։ Կանգ առեք։ Ալիեւի հանցավոր ռեժիմը «հողերի վերադարձ» նշանաբաններով մեր ազգին ստիպում է մահացու կռվի գնալ։ Հայերի դեմ պատերազմում են թուրքերն ու Սիրիայից ահաբեկիչները (սա արդեն պաշտոնապես ապացուցված է), որոնք ներգրավվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Մենք խաղաղության կողմնակից ենք։ Բայց։ Հայերը պաշտպանել են ու պաշտպանելու են իրենց կյանքն ու տունը մինչեւ վերջ։ Սա երկու երկրների կոնֆլիկտ չէ։ Սա խայտառակ մահացու ագրեսիա է խաղաղ բնակչության դեմ։ Մեզ ստիպում են կռվել։ Դադարեցրեք պատերազմը։ Սա աղետ է։ Բոլորի համար։ Կանգնեցրեք ագրեսիան։ Չի կարելի լռել»։



© NEWS.am STYLE