Հայտնի կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, երեք տարբեր լուսանկարներից բաղկացած կոլաժ է հրապարակել, որոնցում նա ձեռքին պահում է հայկական դրոշը:
«Սիրտս միշտ Հայաստանի հետ է», - իր Instagram-Stories բաժնում գրել է Ժաննա Լեւինան ՝ իր աջակցությունը հայտնելով ամուսնու հայրենիքին հայ-ադրբեջանական նոր բռնկված հակամարտությունում: Ավելի վաղ Լեւինան բազմիցս խոստովանել էր, որ սիրում է Հայաստանը։ Ժաննան նաեւ կիսվել է Գարիկ Մարտիրոսյանի հրապարակմամբ, որը, մասնավորապես, կոչ է արել չսադրել հայկական բանակին:
«Մեծ տագնապով եմ հետեւում Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանի իրադարձություններին: Սա Հայաստանի սքանչելի շրջաններից է՝ իմ փոքր Հայրենիքը: Հենց Հայաստանի Տավուշի մարզից են հորս կողմից իմ բոլոր նախնիները: Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել: Պայծառ հիշատակ զոհվածներին: Ու նաեւ: Դադարեք սադրել հայկական բանակին: Կասեցրեք մտացածին «հայկական ագրեսիայի» մասին ապատեղեկատվությունը: Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է», - ասվում էր Մարտիրոսյանի գրառման մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը