Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Սարիկ Անդրեասյանին. «Ուկրաինան ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել»

13:24   3 նոյեմբերի, 2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեսայանի մեղադրանքներին եւ հայատարարել, որ Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր չի վաճառել։

«Հասկանում եմ, Սարիկ, որ դա, իսկապես, ցավալի է։ Սասափելի է, երբ սեփական աչքերով ես տեսնում, թե ինչ է իսկական պատերազմը։ Բայց պետք չէ ստանձնել ուրիշի ֆեյքերի կրիչի դերը: Հասկանում եմ՝ ինչ եւ ինչու է անում ռուսական քարոզչությունը։ Բայց քեզ բացարձակապես չեմ հասկանում, որովհետեւ Ուկրաինան երբեք եւ ոչ մի տեղ որեւէ ֆոսֆորային ռումբ չի մատակարարել։ Առհասարակ»,- նշել է նա։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան դեմ է հանդես գալիս ցանկացած արյունոտ հակամարտության, չի աջակցում էսկալացիային եւ չի սնում դիմակայությունները, ուկրաինացիները յոթերորդ տարին է՝ պատերազմ են ապրում։

«Ես միշտ արդար աշխարհի կողմնակից եմ։ Եվ Ուկրաինան, հաստատապես, չի աջակցում զենքի մատակարարում, ում էլ լինի։ Ի տարբերություն մեկ այլ հայտնի երկրի, որը զենք է մակատակարում բոլորին»,- գրում է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը Instagram-յան էջում՝ իրենց ընկերության մասին հրապարակմամբ դիմել էր Վլադիմիր Զելենսկուն եւ նրան մեղադրել Ադրբեջանին զենք վաճառելու համար։



© NEWS.am STYLE