«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Նայում էի հայ երեխաների՝ ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, եւ ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել»․ Սարիկ Անդրեասյանը՝ Վլադիմիր Զելենսկուն

12:24, 1 նոյեմբերի

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախում պատերազմի առաջին իսկ օրվանից անկեղծորեն անհանգստանում է հայ ազգի համար։ Անդրեասյանը գրեթե ամեն օր անդրադառնում է հակամարտության թեմային։  Օրեր առաջ նա բաց նամակ էր ուղղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իսկ այսօր նա դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկուն։  Սարիկ Անդրեասյանը հրապարակել է համատեղ լուսանկարներ, որոնց կից գրել է

View this post on Instagram

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan) on

«Ողջույն, Վովա @zelenskiy_official։ Այս լուսանկարներն արդեն մոտ տասը տարեկան են: Հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի քեզ եւ ասացի, որ շատ եմ ուզում խաղաս իմ ֆիլմում, եւ ես անասելի երջանիկ էի, երբ դու համաձայնվեցիր։

Հիշում եմ, թե ինչպես էին պրոդյուսերներն ամենատարբեր մեթոդներով փորձում իրենց մշակութային երեւակայությունները ներդնել իմ ֆիլմում, եւ դու հնարավորինս պաշտպանում էիր ինձ, հիշում եմ՝ ինչպես Կիեւում քեզ ցույց տվեցի  մոնտաժի առաջին տարբերակը, եւ դու միշտ արդար ու ազնիվ էիր, հիշում եմ՝ ինչպես մի անգամ հյուրընկալվեցի քո տանը եւ քո հիանալի կինը մեզ համար թեյ պատրաստեց։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սրճարանում մեր հայտնի դերասանուհիներից մեկը կոպտեց  մատուցողին, իսկ դու կանգնեցրիր նրան եւ ասացիր․ «Քաղաքավարի եղիր, նա մարդ է»։ Ես հիշում եմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի կինոշուկայում եւ միմյանց շնորհավորեցինք երեխաների ծննդյան կապակցությամբ, եւ նույնիսկ պարզվեց, որ մենք մեր տղաներին նույն անունով ենք կոչել՝ Մարկ:

Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի եւ բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մեծ սրտով մարդ ես:

Իսկ երեկ ես նայում էի հայ երեխաների՝ ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, եւ ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ  բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի քեզ ասել՝ «քաղաքավարի եղիր. նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ նստում եք այդ «աթոռներին» դառնում եք սրիկաներ եւ մարդկայինն ու լավը թողնում եք անցյալում: Ես Կալիֆոռնիայից մինչեւ Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես եւ իմ ժողովուրդը չենք կարող  բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են: Եվ, քանի որ նման պատմություն կա․ ուզում եմ ասել, որ Ղրիմը մերն է»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել