Աղբյուրը հայտնել է, որ Եղիսաբեթ Երկրորդը մտադիր է հաշտվել արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հետ

17:19   11 մարտի, 2021

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մոտակա օրերին կզանգահարի արքայազն Հարիին ու նրա կնոջը՝ Մագան Մարքլին, հաշտվելու համար։ Նա այդպիսի որոշում է կայացրել ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին զույգի տված սկանդալային հարցազրույցից հետո, հայտնում է «Daily Mail»-ը։

«Թագավորական ընտանիքի անդամները, հատկապես Ուեսլի արքայազնն ու Քեմբրիջի դուքսը լրջորեն վշտացած են, թե ինչպես է զույգը մեղադրել իրենց։ Հիմա Եղիսաբեթ Երկրորդը որոշել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Թագուհին կարծում է, որ առավել անձնական մոտեցման ժամանակն է»,- ասված է հայտարարությունում։ Հաղորդվում է, որ արքայազնի ընտանիքի անդամներին նախապես չի ցուցադրվել երկու ժամ տեւողությամբ հարցազրույցը։

Բրիտանիայի թագուհու գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել հարցազրույցից 56 ժամ անց։ Դրանում նշվում է, որ ամուսինները խոսքերը, որոնք վերաբերում են թագավորական ընտանիքում ռասիզմի դրսեւորմանը, կուսումնասիրեն լրջագույն ձեւով։

Պարբերականի տեղեկություններով՝ թագավորական ընտանիքի անդամներին «ցնցել է մեղադրանքների խստությունը», որոնք առաջադրվել են իրենց դեմ։ «Պալատի աշխատակիցները եւս սարսափով են հետեւել ամուսինների հարցազրույցին, քանի որ զույգը պնդում էր, որ Մեգանը բոլորովին առանց աջակցության է մնացել, երբ միացել է թագավորական ընտանիքին։ Սակայն պալատում հայտարարում են, որ դքսուհին որպես «խրատատու» ունեցել է թագուհու բազմաթիվ բարձրաստիճան աշխատակիցների, երբ զույգը նշանվել է»,- ասված է հոդվածում։

Մարտի 8-ին «CBS» հեռուստաալիքի եթերում բրիտանական արքայազնի կինը պատմել է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ իրենց ապագա երեխայի մաշկի գունի վերաբերյալ անհանգստություն են ունեցել։ Նրա խոսքով՝ նրանց շարքում «անհանգստություններ եւ եղել եւ խոսակցություններ այն մասին, թե որքան մուգ կարող է լինել նրա մաշկը, երբ ծնվի»։ Մարքլը չի նշել նրանց անունը՝ «լուրջ վնաս չհասցնելու» նպատակով եւ հավելել է, որ այդ մասին իրեն պատմել է ամուսինը՝ Հարին։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE