Մեգան Մարքլն ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում ակնարկել է բրիտանական թագավորական ընտանիքում ռասիզմի մասին։ Նրա խոսքով՝ դինաստիայի ներկայացուցիչներից մի քանիսն իր առաջին հղիության ընթացքում անհանգստություն էին ցուցաբերում ապագա որդու մաշկի գույնի պատճառով։ Հարցազրույցը հեռարձակում է CBS-ը։
Դքսուհին պատմել է, թե ինչպես են իրեն շոկի ենթարկել թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ երեխան արքայազն չի դառնա եւ անձնական անվտանգություն չի ունենա, «քանի որ չէին ցանկանում, որ նա արքայազն դառնա եւ ծրագրում էին խախտել սահմանված կարգը»։ Նրա խոսքով՝ Արչիի լույս աշխարհ գալուց հետո «քննարկումներ են եղել, թե որքան մուգ կլինի» նրա մաշկի գույնը։
Ընդ որում, Մեգան Մարքլը հրաժարվել է պատասխանել հարցին, թե թագավորական ընտանիքից ով է եղել այդ խոսակցությունների նախաձեռնողը՝ «ընտանիքին շատ մեծ վնաս չհասցնելու համար»։

Մարտի 8-ին «CBS» հեռուստաալիքը սկսել է արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարցազրույցի հեռարձակումը։ Սպասվում էր, որ նրանք առաջին անգամ կպատմեն բրիտանական մամուլի կողմից հալածանքի եւ բրիտանական թագավորական ընտանիքի եւ աշխատակիցների հետ կոնֆլիկտների մասին։
Արքայազն Հարիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի առաջին երեխան լույս աշխարհ է եկել 2019թ․-ի մայիսի 6-ին։ Երեխային տվել են Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձոր անունը։
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը դադարել են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները 2020թ․-ի ապրիլի 1-ին։ ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար նրանք ստիպված են եղել հրաժարվել «Ձերդ մեծություն» դիմելաձեւից, պետական ֆինանսավորումից եւ Sussex Royal ապրանքանիշից։ Netflix-ի հետ պայմանագրի կնքումից հետո Հարին ու Մեգանը թագավորական ընտանիքից անկախություն են ստացել։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ