«Ներդաշնակ». Անելյա Գուբրյանը՝ նուրբ կերպարում

19:44   12 մարտի, 2021

Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ է կրում, որը համադրել է ցածրակրունկների հետ։ Անելյան հավաքել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Շատ նուրբ», «ներդաշնակ»։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին նշել էր. «Սերն այնքան տարբեր է լինում, որ ես չեմ կարող ինչ-որ կոնկրետ առարկա կամ նկարագիր տալ դրա համար: Այն շատ գունավոր է, ուժեղ, թույլ, մեծ կամ փոքր: Ոչ մի բառ չեմ գտնում սերը նկարագրելու համար: Այն ամեն պահի կարող է փոխվել: Մարդը, որը զգում է, թե ինչ է սերը, կարծում եմ՝ երբեք դրա բացատրությունը չի իմանում, հենց գտնես բացատրություն, ուրեմն՝ դա սեր չէ»։



© NEWS.am STYLE