Մոդել-դերասանուհի Անելյա Գուբրյանը խոստովանում է՝ այսօր առաջին անգամ Սուրբ Սարգսի տոնը դիմավորում է սիրահարված կարգավիճակում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անելյան խոսել է Սիրո տոնի եւ իր կողքի տղամարդու մասին, որն, ինչպես ինքն է նշում, իր ամեն օրը տոն է դարձնում:

Անելյա, սիրահարվա՞ծ ես:
Պետք է ասեմ, որ Սուրբ Սարգսի առաջին տոնն է, երբ ես իրոք սիրահարված եմ (ժպտում է):
Ինչպե՞ս ես պատրաստվել, սպասել Սուրբ Սարգսի տոնին, երբ արդեն սիրահարված ես:
Երբ սիրահարված ես, ամեն օրդ տոն է թվում, այդպիսի հատուկ օր չկա, որ էմոցիաներդ ավելի սրվեն: Իմ կողքին այնպիսի մարդ է, որն իմ ամեն օրը տոն է դարձնում:

Իսկ երբ կյանքումդ ոչ մեկ չկար, ու սիրահարված չէիր, տխրության զգացում ունենո՞ւմ էիր այս տոնին:
Տոնն ու իր խորհուրդը շատ գեղեցիկ են, այնպես որ՝ իմ սիրահարված լինել կամ չլինելը չեն անդրադառնում իմ՝ տոնի հանդեպ վերաբերմունքին:
Հավատո՞ւմ ես աղի բլիթի խորհուրդին: Եղե՞լ է, որ փորձել ես այն ու ինչ-որ հետաքրքիր երազ տեսել:
Ճիշտն ասած՝ ես ջուր խմել այնքան շատ եմ սիրում, որ, պարզապես, չեմ դիմանա, եթե աղի բլիթ ուտեմ ու երկար ժամանակ ջուր չխմեմ: Այո, կերել եմ աղի բլիթ, բայց հետո միանգամից ջուր եմ խմել, դրա համար երբեք ոչ մի առանձնահատուկ երազ չեմ տեսել:

Քեզ մոտ Սիրո տոնն ավելի շատ ասոցացվում է Սուրբ Սարգսի՞, թե՞ Սուրբ Վալենտինի օրվա հետ:
Սերն ինձ համար ոչ մի տոնի հետ չի ասոցացվում, որովհետեւ, երբ քո կողքին ունես սիրող մարդ, սիրված ես ու սիրում ես, իմ կարծիքով՝ քեզ համար պիտի նշանակություն չունենա, թե ինչ օր է՝ տոն է, թե ոչ:
Ամենախենթ քայլը, որ քեզ համար արել են, կամ դու ես արել սիրուց դրդված:
Չեմ սիրում պատմել սիրային քայլեր, պատմություններ: Իհարկե, եղել են ինձ համար արված խենթ քայլեր, բայց չեմ ուզում բացահայտել դրանք: Ինչ վերաբերում է ինձ՝ ես, նույնպես, արել եմ խենթություններ, էլ ի՞նչ սիրահարվածություն առանց դրանց, բայց դրանք եւս խիստ անձնական են, եւ կիսվելու ցանկություն չունեմ:

Ի՞նչ գույն, ձեւ ու արտահայտչամիջոց ունի սերն ըստ քեզ:
Սերն այնքան տարբեր է լինում, որ ես չեմ կարող ինչ-որ կոնկրետ առարկա կամ նկարագիր տալ դրա համար: Այն շատ գունավոր է, ուժեղ, թույլ, մեծ կամ փոքր: Ոչ մի բառ չեմ գտնում սերը նկարագրելու համար: Այն ամեն պահի կարող է փոխվել: Մարդը, որը զգում է, թե ինչ է սերը, կարծում եմ՝ երբեք դրա բացատրությունը չի իմանում, հենց գտնես բացատրություն, ուրեմն՝ դա սեր չէ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Անելյա Գուբրյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 նոյեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը»՝ աղմկահարույց սպանության կենտրոնում. ի՞նչ գաղտնիք էր թաքցնում Ալեն Դելոնը22:20, 12 նոյեմբերի
Հսկայական աչքերով աղջիկները գրավել են աշխարհը. ինչո՞ւ են Յոսիտոմո Նարայի կտավներն արժենում գրեթե 25 մլն դոլար21:17, 12 նոյեմբերի
Միլիոններն այստեղ անզոր են. ի՞նչ կանոններ են գործում գերհարուստների փակ աշխարհում20:30, 12 նոյեմբերի
Վարչապետի աթոռից՝ Քեթի Փերիի գիրկը. ինչո՞վ է ապրում Ջասթին Թրյուդոն քաղաքականությունից հեռանալուց հետո19:19, 12 նոյեմբերի
23 հազար դոլար արժողությամբ ճամփորդություն. Սաուդյան Արաբիան սկսել է շքեղ Dream of the Desert գնացքի տոմսերի ամրագրումը16:26, 12 նոյեմբերի
«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի և նրա կնոջ՝ Բիանկայի հետ իր հարաբերությունների մասին15:30, 12 նոյեմբերի
Loewe-ն Թիմ Բարթոնի «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» ֆիլմը վերածել է շքեղ աքսեսուարների հավաքածուի14:37, 12 նոյեմբերի
Լորեն Սանչես-Բեզոսը զարմացրել է Louis Vuitton-ի անսովոր աքսեսուարով. 6000 դոլարանոց պայուսակ՝ լեռնային շալեի տեսքով14:19, 12 նոյեմբերի
500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը13:51, 12 նոյեմբերի
Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է Հոլիվուդի ամենահեռանկարային երիտասարդների ցանկում․ The Hollywood Reporter13:21, 12 նոյեմբերի
«Դուք նամակ ունեք» ֆիլմը վերադառնում է, բայց հանդիսատեսը զայրացած է. Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի մասնակցությամբ ռոմանտիկ կատակերգությունը կվերանկարահանվի ԱԲ–ի դարաշրջանում12:28, 12 նոյեմբերի
Ժամացույց մատի վրա՝ դաստակի փոխարեն. Casio-ն A168 խորհրդանշական մոդելը վերածել է մանրանկարչական մատանու