Միշել Օբաման արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին կոչ է արել ներողամիտ լինել թագավորական ընտանիքի հանդեպ

17:26   16 մարտի, 2021

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, հայտարարել է, որ իր համար «լիովին անսպասելի չէր» լսել, թե ինչպես է Մեգան Մարքլը պատմում բրիտանական թագավորական ընտանիքում ենթադրյալ ռասիզմի մասին։ NBC-ին տված հարցազրույցում Բարաք Օբամայի կնոջը հարցրել են Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցի մասին։

Միշել Օբաման հույս ունի, որ նրանք հարցազրույցից հետո «կկարողանան պարզություն, սեր գտնել ու հարթել իրավիճակը»։ Ընդ որում, Միշելը Հարիին եւ Մեգան կոչ է արել ռասիզմի եւ հալածանքի մասին հայտարարություններից հետո ներել թագավորական ընտանիքին։

Ուինֆրիին տված հարցազրույցում Մեգանը խոստովանել է, որ թագավորական ընտանիքի որոշ անդամներ անհանգստություն են արտահայտել, թե որքան մուգ կլինի իր որդու՝ Արչիի մաշկի գույնը (այդ պահին Մեգանը դեռ հղի է եղել)։ Ընդ որում, Մեգանը հրաժարվել էր անուններ նշել։ Ավելի ուշ Օփրան պարզաբանել է, որ խոսքը թագուհի Եղիսաբեթ Երկրորդի եւ նրա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մասին չէ։

«Երբ ես մտածում եմ այն մասին, թե ինչի միջով են նրանք անցնում, հիշում եմ ընտանիքի կարեւորության մասին եւ պարզապես աղոթում եմ, որ ինչ-որ պահի ներում, պարզություն, սեր լինի, որ ամեն ինչ հարթվի, որովհետեւ ընտանիքից ավելի կարեւոր ոչինչ չկա»,- Access Hollywood-ին տված հարցազրույցում ասել է Միշերը։

Շարունակելով թեման՝ նախկին առաջին կինը պատմել է իր ընտանիքի եւ Բարաք Օբամայի ու դուստրերի՝ Մալիայի եւ Սաշայի հետ հարաբերությունների մասին։ «Իհարկե, նա ամբողջ սրտով սիրում է իր դուստրերին։ Նա նրանց համար միայն լավագույնն է կամենում։ Բայց առավել կարեւոր է, որ նա գիտի, թե որքան խելացի են նրանք եւ ընդունակ եւ նրանց հետ շփվում է հավասարի նման։ Նա նրանց խրախուսում է ամենում, ինչ նրանք անում են։ Եվ դա ամենն է, ինչ ուզում ես հայրիկից»,- ասել է Միշելը։

Ի դեպ, նախկինում եւս Օբաման ջակցել է Մեգանին։ Նա 2019թ․-ին Մեգանին անվանել է «լրջախոհ աջանորդ» եւ գովել բարեգործական նախաձեռնությունների համար։ Այդ ժամանակ Մեգանը հանդիպել է «Obama Foundation» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

 



© NEWS.am STYLE