«Ձեր սրտում տեղ բացեք սիրո համար». Լիլիթ Բասյան

22:39   30 մարտի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են հանգստի ընթացքում։ Լիլիթը ծաղկավոր հագուստ է կրում, արձակել է մազերը։ Երիտասարդ մայրիկն արտահայտիչ շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ձեր սրտում տեղ բացեք սիրո համար։ Թող ամենը, ինչ դուք անում եք, ումով եւ ինչով ձեզ շրջապատում եք, լցված լինի սիրով»։

Ավելի վաղ սննդաբանն անդրադարձել էր հարցին, թե ինչպես նիհարել պրոբլեմատիկ հատվածներում՝ նշելով, որ դա ցավոտ հարց է։ «Մենք չենք կարող ընտրել, թե որտեղից հեռացնենք ճարպը, երբ դիետա ենք պահում կամ անցել ենք առողջ սննդակարգի: Եթե ​​ցանկանում եք նիհարել կոնկրետ տեղերում, ձեզ հարկավոր է գրագետ կազմված սննդակարգ, մարզադահլիճ և մարզիչ: Հիշեք, որ ճարպն ավելի հեշտ է գնում այնտեղից, որտեղ արյան շրջանառությունն ավելի լավ է»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE