Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում անդրադաևձել է հարցին, թե ինչպես նիհարել պրոբլեմատիկ տեղերում։

«Սա ցավոտ թեմա է: Ուզում եմ ձեզ հետ խոսել, որպեսզի հասկանաք, որ մենք չենք կարող ընտրել, թե որտեղից հեռացնենք ճարպը, երբ դիետա ենք պահում կամ անցել ենք առողջ սննդակարգի: Եթե ցանկանում եք նիհարել կոնկրետ տեղերում, ձեզ հարկավոր է գրագետ կազմված սննդակարգ, մարզադահլիճ և մարզիչ: Հիշեք, որ ճարպն ավելի հեշտ է գնում այնտեղից, որտեղ արյան շրջանառությունն ավելի լավ է»,- գրել է նա։

Ավելի վաղ Բասյանը գրառում էր կատարել՝ ներկայացնելով իր կյանքի պատմությունը։ Նա նշել էր, որ հաճախ իր հետեւորդներն ասում են, որ իր աչքերում տխրություն կա: «Այո, հենց այդպես է, այնտեղ մեծ տխրություն եւ թախիծ կա՝ իրավիճակներ, հեղաշրջումներ, ողբերգություններ։ Իմ կյանքի ամբողջ ողբերգությունն այն է, որ ես այլ կերպ էի պատկերացնում աշխարհն ու Մարդկանց: Իմ ուղեղը չի կարող ընդունել կյանքի արդարությունը: Անկեղծ, ես մինչեւ հիմա պայքարում եմ իմ մտքերի հետ: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է ինչ-որ մեկին վիճակված տեսնել այս աշխարհը, իսկ ինչ-որ մեկը կույր է ծնվում»,- գրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում