Բրեդ Փիթն ու Brioni-ն համատեղ հավաքածու են թողարկել

10:32   8 ապրիլի, 2021

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն ու իտալական Brioni ապրանքանիշը ներկայացրել են համատեղ BP Signature կապսուլային հավաքածուն։ Դրա համար հիմք է դարձել ամերիկացի դերասանի կերպարը «Օսկար» 92-րդ մրցանակաբաշխության արարորողության ընթացքում, երբ նա արձանիկ էր ստանում Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում կատարած դերի համար։

Հավաքածուի իրերն արդեն իսկ կարելի է գնել Brioni-ի պաշտոնական կայքում։ Դերասանի երկրպագուներին անակնկալ է սպասվում. հագուստի վրա լեյլբլներ են հայտնվել, որոնց վրա Փիթի ստորագրությունն է։ 

Համատեղ հավաքածուում յոթ իր է ներառված՝ կոստյում, երկար թեւքերով քիշմիրե պոլո, բամբակե վերնաշապիկ, սպորտային բաճկոն, թեթեւ վերարկու եւ երեկոյան պիջակ բրդյա տաբատով։

«Շատ հաճելի էր Բրեդ Փիթի հետ աշխատել BP Signature-ի մոդելների ստեղծման վրա։ Մենք հնարավորություն ենք ունեցել հարմարավետ, պարզ ու ազատ ինչ-որ բան ստեղծելու՝ առանց ոճը կամ էլեգանտությունը «զոհելու»։ Այս հավաքածուի գեղեցկությունն ունիվերսալ լինելու մեջ է»,- հայտնել է Brioni-ի դիզայնի տնօրեն Նորբերտ Շտումպֆլը։

View this post on Instagram

A post shared by Brioni (@brioni_official)

Բրեդ Փիթը Brioni-ի դեսպան է դարձել 2019թ․-ի աշնանը։ Նրա մասնակցությամբ առաջին գովազդային արշավի նկարահանումներն անց են կացվել Լոս Անջելեսում։



© NEWS.am STYLE