Սլացիկ ոտքեր․ Գայանե Ասլամազյանն արխիվային լուսանկար է հրապարակել

18:49   18 ապրիլի, 2021

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված սեւ-սպիտակ կադրում հաղորդավարուհին կերպարանք է ընդունել մեքենայում։ Նա կրում է վերարկու, ինչն ընդգծել է սլացիկ ոտքերը, բարձրակրունկներ։ Գայանեի մազերն արձակված են, նախապատվությունը տվել է ընդգծված շպարին։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում հաղորդավարուհին նվազագույն շպարով էր, նրա վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել էր․ «Հոգնել եմ վատ լուրերից...Լավ լուր եմ ուզում լսել ...»։



© NEWS.am STYLE